«Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս». անմահ հերոս Արծրուն Հակոբյան

2001 թվականին ծնված Արծրուն Հակոբյանը ժամկետային զինծառայող էր Կոտայքի մարզից և գտնվում էր առաջնագծում՝ Արցախյան 44-օրյա պաերազմի օրերին: Նրա և հոր՝ Ատոմ Հակոբյանի հեռախոսազրույցը, որը հայրը հիշում է ամեն օր, սովորական չէր պատերազմի վերջին օրերին՝ մասնավորապես նոյեմբերի 6-ին: Արծրունը խնդրել էր, որ հայրը երկար խոսի:

Երբ հայրը պնդել է, թե անջատիր, նա հանդիմանել է, խնդրելով հորը էլի խոսել: Հոր հետ զրույցում նշել է, որ գտնվում է շրջափակման մեջ:

«Պա՛պ, ինձ գերիների մեջ ման չգաս»,- ասել է որդին հորը:

arcrun

Արծրունը զոհվել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի համար մղվող մարտերում: Հայրը, ով մեկնել էր Արցախ՝ որդու հետ վերջին զրույցից հետո, փորձել է փնտրել նրան, սակայն պարզել, որ ոչ ոք չի տեսել որդու զոհվելը: Ընկերները ենթադրել են, որ նա զոհվել է՝ կրակոցների դադարած ձայներից:

Արծրուն Հակոբյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Մարտական ծառայության» մեդալով։