Գերեվարված Հայկին վիրահատել էին ադրբեջանում. հիշողություններ, որոնք երբեք չեն մոռացվի

Հայկը պատերազմի ամենաթեժ կետերում քսան օր կյանքի ու մահվան պայքար է տվել: Ընկերներից շատերին հերթով կորցրել է ու շարունակել նրանց վրեժը առնելու ծանր գործը: Մարտերից մեկի ժամանակ վիրավորվել է, բայց թույլ չի տվել, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց: Ինքն իրեն վիրակապել է ու նորից շարունակել կռվելը: Ընկերները մի քանի անգամ նրան զգուշացրել են, որ վերքը շատ վատ վիճակում է ու կարա անդառնալի հետևանքներ ունենա, բայց Հայկին հիվանդանոց տեղափոխել այդպես էլ չի հաջողվել: 

zinvor

Քսան օր դաժան ու անմարդկային պայմաններում անցկացնելուց հետո, Կարմի շուկա կոչվող վայրից Հայկին գերի են տանում՝ իր մի քանի ընկերների հետ միասին: Վիրավոր Հայկին ադրբեջանում որոշում են վիրահատել, Հայկը, իսկզբանե դեմ է լինում, քանի որ իր խոսքով գիտեր ինչպիսի դաժան վիրահատություն է սպասվելու իրեն:

Այնուամենայնիվ, նրանք վիրահատում են Հայկի ոտքը առանց նարկոզի: Ասում է, նման դաժան ցավերի մեջ մի քանի օր մնալուց հետո, նրան տեղափոխել են բանտ, այնուհետև Կարմի խաչի միջնորդությամբ նրան վերադարձրել են հայրենիք ու այստեղ արդեն նոր վիրահատություններ արել, ոտքը փրկելու համար: