Նախիջևանում ծնված «Հայազգի Թալեաթ»-ի դաժան գործողություններն․ ո՞վ վերջապես լուծեց նրա հարցերը

Այն, որ թուրքերը կարող էին ծրագրել ու իրականացրել հայերի ցեղասպանություն, դա գաղտնիք չէր ոչ ոքի համար։ Սակայն այն, որ հայ մտավորականների կոտորածի թիկունքում կարող էին կանգնած լիներ ազգությամբ հայեր, դա աբսուրդային է թվում։ Աբսուրդային է առաջին հայացքից, սակայն երբ թերթում ենք մեր պատմության այն կարմիր 70 տարիների մութ էջերը, համոզվում ենք, որ դա այդպես էր։

Լենինի շքանշանակիր Խաչիկ Մուղդուսին, ով 1934-1937 թվկաններին Ներքին գործերի նախարարն էր, իր գործելաոճով գրեթե չէր տարբերվում Թալեաթից։ Մի քանի անգամ փրկվել է բանտարկությունից ու գնդակահարությունից, սակայն 1937 թվականին չկարողացավ պլստալ Ստալինի ձեռքից և գնդակահարվեց։ 1936 թվականին սպանվեց Աղասի Խանջյանն, ու Մուղդուսին հայտնվեց իր «տարերքի մեջ»։ Սկսվեցին հետապնդումներ առավել հզոր ու ամուր գրողների դեմ։

khachik

Այս հետապնդումների ղեկավարն էր ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղդուսին։ Նա էր Չարենցի, Բակունցի, Վահան Թոթովենցի, Զապել Եսայանի, Գուրգեն Մահարու և այլոց նկատմամբ կեղծ գործեր կազմելու հեղինակը: Ձերբակալվածների հիմնական մասը գնդակահարվեց: 1920-21 թվականներին բոլշևիկներն իրենց կոտորածները սկսեցին հենց անվանի հայ գեներալներից ու զինվորականներից։ Այս ամենի թիկունքային ստվերներից մեկը նույնպես Մուղդուսին էր։ Մուղդուսին իր մահկանացուն կնքեց Ստալինի թեթև ձեռքով, երբ ճանաչվեց ժողովրդի թշնամի ու գնդակահարվեց։ Այդկերպ վերջ դրվեց Նախիջևանում ծնված «Հայազգի Թալեաթ»-ի կարմիր կենսագրության։