Հայ բժիշկը փրկել է 82-ամյա քաղցկեղով հիվանդ տատիկի կյանքը

ԱՄՆ-ում հայ բժիշկը փրկել է քաղցկեղով հիվանդ 82-ամյա կնոջ կյանքը: Հայ բժիշկ Վահագն Անդիկյանն ապրում է ԱՄՆ-ում՝ իր գործունեությունը ծավալելով այնտեղ: Վերջերս նա անգամ փրկել է 82-ամյա Մերի Բոնոմոյի կյանքը:

Կնոջ մոտ ախտորոշվել էր 4-րդ աստիճանի քաղցկեղ, և բժիշկ Անդիկյանի կազմած բուժման պլանի միջոցով նա կարողացել է ձերբազատվել սարսափելի հիվանդությունից: նա անցել է քիմիաթերապիայի կուրս, վիրահատություններ: Քաղցկեղի ամերիկյան միությունը հայտնում է, որ կինը 80 տարեկանից բարձր այն քիչ հիվանդներից է, ով հաղթահարել է քաղցկեղը: «Բժիշկ Անդիկյանը շատ վստահ էր: Նա օգնեց ինձ զգալու, որ ես դրական ելքի շանսեր ունեմ: Ես շատ երախտապարտ եմ և օրհնված եմ նրան հանդիպելու համար»,- ասել է 82-ամյա կինը: