Ի՞նչ արեց Վիկտոր Համբարձումյանը, երբ իմացավ, որ ոչ ոք հարևաններից լույս չունի՝ բացի իրենցից
20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանն է՝ հահյազգի գիտնական, ում գործունեության զգալի մասը կապված է Բյուրականի աստղադիտարանի հետ: Այժմ Հմամբարձումյանի տուն-թանգարանը ևս գտնվում է աստղադիտարանի տարածքում:
Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի էքսկուրսավար Փիրուզա Փիլիպոսյանը պատմում է, որ Համբարձումյանն իր կենդանության օրոք ճանաչված էր ու հայտնի: Լինելով իր ծերությունը արտերկրում անցկացնելու հնարավորությունների տեր՝ նա ընտրել է իր կյանքի վերջը Հայաստանում անցկացնելը, թեև նրա երեխաների մի մասն էլ արտերկրում էին: Քանի որ կինն իրենից մեկ տարի շուտ էր մահացել, նա ձմռան ամիսներին բնակվել է դստեր տանը՝ Աշտարակի Բագավանում: Այս լուսանկարը հենց այնտեղ է արված:

Աշտարակի քաղաքապետարանը, իմանալով, որ աշխարհահռչակ գիտնականն այնտեղ է, հատուկ էլեկտրաէներգիա է անցկացրել Համբարձումյանի դստեր բնակարան: Կատարվել է, սակայն, անսպասելին. երբ Համբարձումյանն իմացել է, որ հարևաններից ոչ ոք լույս չունի բացի իրենցից, պահանջել է, որպեսզի իրենց էլեկտրաէներգիան անջատեն:
Այդպես անցել է մեծ գիտնականի ծերությունը՝ իր թոռնիկների հետ, մոմի լույսի տակ: