Գառնի գյուղի Ազատամարտիկների պանթեոնում իր զինակից ընկերների կողքին է ամփոփվում 19-ամյա ՀԵՐՈՍ Լևոն Ստեփանյանը. Ճանաչենք մեր հերոսներին

Լևոն Համլետի Ստեփանյանը ծնվել է 2001թ.-ի հուլիսի 3ին՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում:

levon

Լևոնը ընտանիքի միակ զավակն էր, տան միակ ճրագը: Նա ապագա ոսկերիչ էր:

Լևոնի մասին կարելի է անվերջ խոսել՝ բարության տիպար, խելացի, կատակասեր, ընկերասեր, աշխատասեր էր շատ, ուներ բազում նպատակներ, որոնք անկատար մնացին:

mayr

2019թ.-ի դեկտեմբերի 16-ին ծառայության է անցել Կապանում: Անչափ շատ էր սիրում ծառայությունը:

Երբ արդեն պատերազմը սկսվել էր, այդ պահին Լևոնը և իր մարտական ընկերները Ջրականի դիրքերում էին:

Սեպտեմբերի 30-ին խոսել է մայրիկի հետ, ասել է. «Մամ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ շատ լավ է, ապահով ենք», սակայն ժամեր անց զոհվել է անիծված թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

Լևոն Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Լևոնի շիրիմը գտնվում է Գառնի գյուղի Ազատամարտիկների պանթեոնում՝ իր զինակից ընկերների կողքին: