Ամերիկացի երեխան օգնել է իր հայ ընկերոջը՝ իր իսկ աշխատած 750000 դոլարով
Ամերիկացի Դիլան Շիգելը 7 տարեկան է։ Նա ցանկացել է օգնել իր ընկերոջը՝ փրկելով նրա կյանքը։ Ջոն Փուրնազարյանը, ով ազգությամբ հայ է, ունի մի հազվագյուտ հիվանդություն, որը կոչվում է գլիկոգենոզ։ Այն մասնավորապես ախտահարում է մարդու լյարդը, և ոչ մի արդյունավետ բուժում մինչ օրս հայտնի չէ հիվանդության դեմ։
Ինչ վերաբերում է ամերիկացի տղային, նշենք, որ 7 տարեկան հասակում նա արդեն վաստակել է 750․000 դոլար, որը գոյացել է տղայի գրած գրքի վաճառքից։ Գիրքը գնելու գաղափարը տղայի մոտ ծնվել է, երբ լսել է հայազգի ընկերոջ հիվանդության մասին ու ցանկացել օգնել նրան։

Գիրքը կոչվում է «Շոկոլադե սալիկ»։ Տղան գրքի 200 օրինակ վաճառել է դպրոցում՝ բոլորը ձեռագիր օրինակներով։ Իմանալով այս հուզիչ պատմությունը՝ 50 հրատարակիչներ առաջարկել են տպագրել գիրքը, և արդյունքում գրքի վաճառքից գոյացել է նշված գումարը։
Գումարն ամբողջությամբ տրամադրվելու է հայ տղայի բուժմանը, սակայն այն դեռ երաշխիք չէ, որ երեխան կփրկվի, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, հիվանդությունն անբուժելի է։
Սակայն փաստ է, որ փոքրիկի տրամադրած գումարը մեծ օգնություն է հայ ընտանիքին, ինչպես նաև բժիշկներին, ովքեր կփորձեն ամեն միջոց ձեռնարկել՝ փոքրիկի կյանքը փրկելու համար։