Արտենի հրաբուխը 10 միլիոն տարեկան է․ որտե՞ղ է այն գտնվում

Հրաբուխը ձևավորվել է մոտ 10 միլիոն տարի առաջ և երկար ժամանակ եղել է գործող հրաբուխ՝ վախեցնելով հարակից տարածքի բնակչությանը։

Գտնվելով Արագածոտնի մարզում՝ Արագածի գագաթներից արևմուտք, Արտենին մեկուսացված գոյացություն է՝ բաղկացած է Մեծ Արտենի (2047) և Փոքր Արտենի (1753) գագաթներով։

Այն ունի համեմատաբար փոքր բարձրություն ՝ 2047 մետր, և իսկ տրամագիծը 10 կիլոմետր է ։ Պեղումների արդյունքում Արտենիի վրա հայտնաբերել են հին քարի դարի կայանների մնացորդներ։ «Սատանի դար» բլրի վրա հայտնաբերված գործիքները (վանակատից հատիչներ, քերիչներ, շեղբեր և այլն), բնորոշ են մինչշելյան, շելյան, աշելյան ժամանակաշրջաններին։ Գտնվել են միջին և նոր քարեդարյան գործիքներ։ Իսկ Արտենի Փոքրի մոտ գտնվում են պեռլիտի հանքավայրեր