Ավստրալիայում կա Արարատ անունով քաղաք. ինչու՞ է այն այդպես կոչվում և ի՞նչ կապ ունի ՀԱՅԱՍՏԱՆԻ հետ
Ավստրալիայի հարավ-արևելքում գտնվող Վիկտորիա նահանգում Մելբուրնից ոչ հեռու գտնվում է Արարատ փոքրիկ քաղաքը, որն անվանվել է Հայկական լեռնաշխարհում գտնվող բիբլիական լեռան պատվին: Մինչև եվրոպացիների բնակեցումը այդ տարածքը բնակեցվել էր ավստրալական աբորիգեններով։
Առաջին եվրոպացիները սկսել են վերաբնակվել այստեղ այն բանից հետո, երբ տարածքը հետազոտվել է 1836 թվականին Թոմաս Միտչելի կողմից։
1841 թվականին այս տարածաշրջան էին այցելել անգլիացի գրող և քաղաքական գործիչ Հորացիո Սպենսեր Ուիլիսը և նրա կինը։ Այստեղ Ուիլիսը տեսավ բլուրը, որը նրան հիշեցրեց բիբլիա
կան լեռը, որը նա մի անգամ տեսել էր գրքում: Այդ կապակցությամբ նա որոշեց այդ բլուրը կոչել «Արարատ»։



Շուտով այստեղ 1857 թվականին հիմնադրված բնակավայրը պաշտոնապես կոչվեց Արարատ: Այն արագ աճեց, զարգացավ և քաղաքի կարգավիճակ ձեռք բերեց 1859 թվականին։ Այսօր Արարատը 9 հազար բնակչությամբ փոքր քաղաք է։
Չնայած Ավստրալիայում Մեծ հայկական համայնք է ապրում, Արարատ քաղաքում հայերը քիչ են։
Քաղաքը հայտնի է իր ոսկով և տեղական խաղողով պատրաստված գինով: 2000-ական թվականներին արարատցիները ծառատունկ կատարեցին ճանապարհի երկու կողմերում՝ ընդհուպ մինչև հարևան Բալարատ քաղաքը (Մելբուրնից 105 կմ հեռավորության վրա)՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և ավստրալացի զոհված նավաստիների: