Ու՞մ համար էր գողացել Ազնավուրը հարևանի կնոջ կոշիկները

Ծանր ու դժվար մանկություն է ունեցել մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրը։ Նախքան մեծ բեմեր գրավելը, երաժիշտը ստիպված է եղել ընտանիքի հոգսը թեթևացնելու համար ամեն գործ անել։ Իր հուշերից մեկում Շառլը պատմում է, թե ոնց էր գողացել հարևանի կնոջ կոշիկներ, իր մորը տալու համար։ Դժվար տարիներ էին, մայրը ամեն բան անում էր միայն երեխաների համար, բայց Շառլը զգացել էր, որ մոր կոշիկները արդեն շատ են մաշվել։ Երբ մայրը իմանում է որդու արածի մասին շատ է բարկանում, բայց հետո տարիներ անց ծիծաղում էր այդ մասին հիշելուց։

sharl

Ազնավուրի մայրը` Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ` Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում։

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է: 1998 թվականին, Սպիտակի երկրաշարժից հետո նա հիմնադրում է «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ընկերությունը և կազմակերպում է մի քանի միջոցառում տուժածների համար օգնություն հավաքելու նպատակով, մասնավորապես, շուրջ 90 ֆրանսիացի երգիչներ և դերասաններ մասնակցեցին «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակի նկարահամնմանը, որը վաճառվեց ռեկորդային քանակությամբ՝ 2 մլն.: