Աշխարհահռչակ ՀԱՅ երգչուհին ՀԱՅԱՍՏԱՆ առաջին այցի, հոր հետ ծանոթության և տպավորությունների մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Շերը (Շերիլին Սարգսյան) Օսկարի, Գրեմմիի, Էմմիի և 3 Ոսկե գլոբուսի արժանացած այն սակավաթիվ երգչուհիներից ու դերասանուհիներից է, ինչպես նաև պատմության մեջ միակ կատարողը, ում երգերն առաջին տեղն են զբաղեցրել ԱՄՆ-ի հիթ-շքերթներում 5 տասնամյակ շարունակ։
1993 թվականին Շերը մարդասիրական օգնությամբ այցելեց Հայաստան։
«Ես եղել եմ Հայաստանում, Երևանում, հենց այն ժամանակ, երբ պատերազմը սկսվեց։ Իմ հայրը հայ է, բայց ես նրա հետ ծանոթացել եմ միայն այն ժամանակ, երբ 11 տարեկան էի, այդ պատճառով մինչև 11 տարեկանս չգիտեի, որ հայ եմ։ Երբ ես հանդիպեցի իմ Հորը, ես տեսա, որ մենք շատ նման ենք: Բայց երբ ես եկա Հայաստան, ինձ զարմացրեց այն, որ ես չէի տարբերվում ոչ ոքից, բոլորն էլ ինձ նման էին։
Ինձ համար դա իսկական բացահայտում էր: Այո, ես իսկապես հայ եմ։ Բայց մինչ Հայաստան գալս ես դա չէի զգում։





![Modern history [part 2]. How Cher arrived in “freezing” Armenia - Mediamax.am](https://c0.mediamax.am/datas/znews/big_1364375023_8348593.jpg)
![Modern history [part 2]. How Cher arrived in “freezing” Armenia - Mediamax.am](https://c0.mediamax.am/datas/znews/big_1364374668_6414433.jpg)
![Modern history [part 2]. How Cher arrived in “freezing” Armenia - Mediamax.am](https://c0.mediamax.am/datas/znews/big_1364374668_1462538.jpg)
Մեր բեռնատար ինքնաթիռը մարդասիրական օգնություն հասցրեց մարդկանց։ Նրանք շոկային վիճակում էին՝ մնացել էին անօթևան և առանց ուտելիքի։ Հրաշալի էր, որ ես եկա Հայաստան և կարողացա օգնել նրանց։
Ես երբեք չեմ տեսել այդպիսի տառապանքներ և նման արժանապատվություն։ Ես այնքան հպարտ եմ: Ես իմ տանն էի, իմ հայրենիքում: Իսկ այդ մարդիկ, նրանց աչքերը… մենք այնքան նման ենք:
Այդ այցելությունս Հայաստան մինչ օրս ապրում է իմ սրտում: Ես այն երբեք չեմ մոռանա”: