ՀԱՅԻ ողբերգությունների պատճառը ՀԱՅՆ Է. ի՞նչ է ասում ԱՄՆ նախագահը ՀԱՅԵՐԻ մասին

ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտն իր նամակներում, ուղերձներում և գրքերում բազմիցս խոսել է քրիստոնյաների, մասնավորապես հայերի՝ Թուրքիայի կողմից 19-րդ և 20-րդ դարասկզբի ոճրագործությունների մասին:

1917 թվականին դաշնակից ուժերի զինվորներին ուղղված ուղերձում Ռուզվելտը խորհուրդ է տալիս շարունակել պայքարը գերմանական և թուրքական բանակների դեմ, որոնք չարիք են սերմանում երկրի վրա՝ հանդես գալով հայերի դեմ։

ԱՄՆ-ի պատմության ամենաերիտասարդ նախագահը (1901-1909 թթ.) գրել է նաև, որ հայերի խաղաղասիրությունը, ի վերջո, մեծ ողբերգություն դարձավ ողջ ժողովրդի համար 20-րդ դարի սկզբին:

Նա իր «Վախեցիր Աստծուց և ընդունիր քո բաժինը» գրքում գրել է.

«Դարեր շարունակ հայերը գիտակցաբար խուսափել են միլիտարիզմից և պատերազմից, որովհետև նրանք խաղաղասեր էին, ի տարբերություն իրենց հարևանների՝ թուրքերի, որոնք եղել և մնում էին միլիտարիստներ։

Արդյունքում Օսմանյան իշխանությունների միլիտարիզմը հաղթանակ տարավ հայերի խաղաղասիրական նկրտումների նկատմամբ»։

Դաշնակից զորքերի զինվորներին ուղղված իր ուղերձում Ռուզվելտը կոչ է արել նրանց շարունակել պայքարը գերմանական և թուրքական բանակների դեմ, որոնք նպատակ ունեն բնաջնջել քրիստոնեության հետևորդներին, մասնավորապես, հայերին: