«Իմ ցավը Ղարաբաղն է». ի՞նչն էր դրդել ռուս գրողներին ստեղծել «ՂԱՐԱԲԱՂ» անունով կոմիտե

Անդրեյ Նույկինի «Իմ ցավը Ղարաբաղն է» գրքում պատմվում է այն մասին, թե ինչպես Մոսկվայի մի խումբ գրողներ, որոնք առաջնորդվում էին արդարության և պարտքի մասին պատկերացումներով, 1991 թվականի փետրվարին ժամանեցին Ստեփանակերտ և ականատես եղան ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հարձակողական գործողություններին:

Ինչպես և արցախցիները, գրողները նույնպես ավազակների կողմից ենթարկվել են ստորացումների և ծաղրուծանակի Արցախում վայրէջքից անմիջապես հետո։

Աապրումներից, տեսածից ու լսածից վրդովված հազիվ վերադառնալով Մոսկվա՝ այդ գրողները (Գ.Նույկինա, Տ. Գայդար, Վ. Օսկոտսկի, Յու. Չերնիչենկո, Ա. Նույկին) ստեղծեցին ռուս մտավորականության կոմիտե՝ այն անվանելով «Ղարաբաղ»:

1991 թվականին Նույկինին մեղադրել են «ազգամիջյան պառակտում հրահրելու» մեջ։ Նա խորհրդային կայսրության մոլի հակառակորդն էր։ Վերակառուցման տարիներին եղել է ՌԴ առաջին գումարման Պետական դումայի պատգամավոր «Ռուսաստանի ընտրություն» կուսակցությունից։ Նույկինը խիստ քննադատության է ենթարկել նաև ՌԴԿ-ին։

Անդրեյ Ալեքսանդրովիչ Նույկին.
Памяти Андрея Нуйкина

Հենց նման ռուսներն են Հայաստանի բարեկամները։ Ցավալի է, որ նրանց չնչին քանակն ու ձայները տեսանելի չեն ու չեն լսվում զանգվածներին, ի տարբերություն այն քարոզիչների, որոնց ամենից շատ են լսում։