Այս հերոս հայն ահաբեկչություն է կանխել Փարիզում և ստացել Պատվո լեգեոնի շքանշան
2015 թվականի օգոսոտոսի 21-ին Մարկ Մուղալյանը Փարիզից Ամստերդամ էր գնում ճեպընթաց գնացքով։ Հանկարծ նա նկատեց մի մարդու, ով, ինչպես հետագայում պարզվեց, ահաբեկիչ էր։
Ահաբեկիչը 25-ամյա մարոկկացի Սյուբա ալ-Քազանին էր, ով իր՝ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակ բացեց։ Մուղալյանը, քանի որ նկատել էր երիտասարդին, փորձեց մոտենալ նրան ու վերցնել նրանից ատրճանակը, որն ուղղված էր մի ֆրանսիացու ուղղությամբ։ Սակայն ահաբեկչը վիրավորում հասցրեց մեր հայրենակից Մարկ Մուղալյանին։ Ի վերջո Մուղալյանը, մի ֆրանսիացի, արձակուրդում գտնվող ամերիկացի երկու զինծառայողներ ու մի բրիտանացի կարողացան վնասազերծել ոչ միայն հրազենով, այլ նաև դանակով զինված այդ մարոկկացի ահաբեկչին։ Օգնության հասածներից ևս երկուսն են վիրավորվել։
Սակայն ընդհանուր առմմաբ՝ գնացքում եղած 544 ուղևորից տուժել են միայն երեքը։
Մարկ Մուղալյանն իր սխրանքի Ելիսեյան պալատում արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի, որը նրան է հանձնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ահաբեկչին մյուս վնասազերծողները նույնպես արժանացել են պարգևին։ Այս միջադեպի մասին նկարահանվել է նաև ֆիլմ։