«Իրո՞ք ԴՈՒ ես, Հա՛յր Սուրբ». մի զավեշտալի ու հետաքրքրաշարժ դեպք ԿՈՄԻՏԱՍԻ կյանքից, որն արժե իմանալ

Նա ՀԱՅ ԱԶԳԻ ՄԵԾ ՀԱՆՉԱՐՆ ԷՐ, ով փրկեց ու պահպանեց հայ երգն ու մշակուկթը, ով պաշտում էր իր հայրենիքն ու տառապես նրա ցավով ու մեռավ նրա կարոտով:

Կոմիտասը իրեն կյանքի ընթացքում նվիրեց կրթությանը ու սաներից մեկի հետ մի անգամ մի զավեշտալի ու հետաքրքիր դեպք է տեղի ունենում:

Ճեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարականների սիրելի հայր սուրբը:Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը:

Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է հայր սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս հայր սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին և զարմացած հարցնում.– Հա’յր սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել: