«Նույնիսկ եթե հայերը մեզ ներեն, Աստված մեզ չի ների». թուրք գրախոսի հոդվածը, որտեղ նա ներողություն է խնդրում ՀԱՅԵՐԻՑ

«Երբ գալիս է ապրիլի 2-ը, իմ սիրտը ցավում է, խիղճս տանջում է, և ես ամաչում եմ, որ ես մարդ եմ։ Երբ գալիս է ապրիլի 2-ը, իմ աչքի առաջ ճանապարհի վրա ընկած կանայք են, սովից մահացած երեխաներ ու սեփական տները ստիպված լքող մայրեր։

Այո, ապրիլի 2: Այդ օրը Վան քաղաքում նշվում է «թշնամուց ազատվելու» օրը։ 97 տարի առաջ այդ օրը, նրան, ով կսպանի 7 հայի, երաշխավորված էր դրախտում գտնվելու վայրը։ Վանի հայերից ոմանք տեղահանվել են, իսկ մյուսները գնդակահարվել են հրազենից, երբ նրանց մարդասպանները փորձել են պարզել, թե քանի հայ կարելի է սպանել մեկ կրակոցով:

Istanbul Celebrates with Enthusiasm the Liberation Day of Istanbul from the  Enemy Occupation, 6 October

Նրանց շատ դաժան սպանում էին, սարսափելի կտտանքների էին ենթարկում։ Կեղծ պատմություններ են հորինվել Հայերի հետքերը ոչնչացնելու համար։ Հեյ, մուսուլմաններ, որքա՞ն ժամանակ եք պատրաստվում տարածել նման կեղծ պատմություններ և ժխտել ձեր հանցագործությունները:

Թող երիտթուրքերի թոռներն արդարացնեն իրենց պապերի սխալները. բայց մյուսները թող հանցակից չդառնան այդ մեղքերին։

Մենք նույնիսկ քանդեցինք հայերի պապերի ու որդիների գերեզմանները՝ մտածելով, որ այնտեղ ոսկի կա։ .. Այսօր մենք պետք է ճանաչենք իրականությունը, ականջալուր լինենք մեր խղճին և բարձրաձայնենք ճշմարտությունը։ Ներեցեք, մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին։ Ներողություն ենք խնդրում», — գրում է Ռիզվան Շահինը։