Սեմալ. ՀԵՐՈՍԱԿԱՆ ԳՅՈՒՂ, որ մինչև վերջին շունչը պայքարեց թուրքի յաթաղանի դեմ. ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեմալ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառակում։Գտնվում էր Մուշ քաղաքից 20-22 կմ հարավ-արևմուտք, Անդոկ լեռան հյուսիսային կողմում, Սեմալ լեռան հյուսիսային կողմում։ դարի սկզբին ուներ 1000-ից ավելի հայ բնակիչ։

Բնակչության հիմնական զբաղմունքը խոշոր եղջերավոր անասնապահությունն ու հացահատիկի մշակությունն էր։1894 թ.-ին գյուղացիները դիմադրություն են ցույց տվել թուրք և քուրդ հերոսակներին, բայց վերջիններիս հաջողվել է մի տասնյակ տուն կողոպտել և ավերել։

1904 թ. ապրիլի 13-ին թուրք-քրդական ուժերը որոշում են գրավել Սեմալը և մտնել Գելիեգուզան։Հայդուկները Անդրանիկի, Մուրադ Սեբաստացու և Հրայրի գլխավորությամբ քաջարի դիմադրություն են ցույց տալիս։ Մինչև երեկո տևած կռվում մահանում է Հրայրը։Թշնամուն հաջողվում է Սեմալը գրավել, բայց հայդուկներին հաջողվում է ժողովրդին տեղափոխել Գալիեգուզան։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ սեմալցիները հերոսական դիմադրություն ցույց տվեցին թուրքերին, սակայն հայերից քչերին հաջողվեց փրկվել։Սեմալն ուներ հայկական եկեղեցի և վարժարան:

Սեմալ (81 տուն, 889 շունչ հայ).- Սբ. Գէորգ (քարակերտ, նորոգուած), Սբ. Հռիփսիմեանց (աւերակ), եկեղեցի (աւերակ), Ծիծեռնավանք (աւերակ):

Համայնքը սպասաւորող հոգևորականն էր Կարապետ քահանայ Պօղոսեանը (1915 թ.):Աւերակ եկեղեցու գոյութեան մասին է վկայուած շրջանի Ալիանք (72 տուն, 566 շունչ հայ) բնակավայրում։Սեմալ, հայ ընտանիք մը