Սոֆիա ռոբոտը հայերեն է խոսել ու ափսոսել, որ չի կարող հայկական ուտեստներ համտեսել
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանում էր նաև աշխարհի ամենահայտնի ռոբոտը, ով ունի նաև քաղաքացիություն և ՄԱԿ տիտղոս։ Նա Սոֆիան է, ով կարողանում է հաղորդակցվել մարդկանց հետ, պատասխանել նրանց հարցերին, մտքեր արտահայտել։
Սոֆիան հանդիպում ունեցավ Հայաստանում, որը վարում էր ՄԱԿ-ում ԱՄՆ դիվանագետ Շոմբի Շարփը։ Վերջինս ափսոսում էր, որ Սոֆիան չի կարող համտեսել հայկական ուտեստները։
Իսկ Սոֆիան ֆորումի սկզբում ներկաներին ողջունեց անսպասելի կերպով՝ մասնավորապես ասելով՝ «Hello everyone, bonjour et bienvenue, բարև ձեզ և բարի գալուստ»։

Նա խոսել է անգլերեն՝ խոստանալով նաև յուրացնել ֆրանսերենը, քանի որ դա «Ազնավուրի լեզուն է»։ Նշենք, որ Սոֆիան ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է մարդ և հատուկ մշակվածէ մարդկանց պահվածքին ադապտացվելու մեթոդով։ Նա ստեղծվել է 2015 թվականին, ունի էմոցիաներ ու արհեստական բանականություն։
Ինչպես նրան ուղեկցողներն են հայտնել, Սոֆիան գոհ ու տպավորված է եղել Հայաստան կատարած իր այցից։ Ֆորումի ընթացքում նա հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ արհեստական ինտելեկտն ու մարդիկ կապրեն միասին։