Թուրքիայում փոթորիկ է, զոհերի թիվն ավելանում է ժամ առ ժամ
Նոյեմբերի 29-ի առավոտից սկսած՝ Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում մի հզոր փոթորիկ էր բարձրացել։ Նշենք, որ Ստամբուլում այս պահի տվյալներով ապրում է 15 միլիոն մարդ։ Փոթորիկն առաջացրել էր խոշոր ավերածություններ՝ արմատախիլ արել ծառեր, քշել շենքեր տանիքներ։ Վնասվել է մեկ տասնյակից ավելի ավտոմեքենա։ Ստամբուլի ժամացույցի աշտարակը նույնպես տապալվել էր փոթորկի հետևանքով։
Փոթորիկը հանգեցրել է նաև մարդկային կյանքերի կորուստների։

Սկզբնական շրջանում Թուրքական իշխանությունը հայտնում էր միայն 4 զոհի մասին։ Սակայն այսօր հաղորդված տվյալներով խոսվում է ևս 38 հոգու մասին, ովքեր ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մարդկանց մի մասի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր կամ ծանր։
Թուրքիայի այս փոթորիկը մարդիկ անվանում են աշխարհի վերջը, քանի որ ավերածությունը տեղի է ունեցել օրը ցերեկով, նրանց աչքերի առաջ։ Փոթորկի հետևանքով ինքնաթիռների չվերթներն ու նավերի՝ ծով դուրս գալը նույնպես հետաձգվել է։