Զինվորի տանը տղաները ոչ միայն բուժվում, այլ նաև լիարժեք կյանք են վերադառնում…
Զինվորի տանը մեր հերոս տղաները ոչ միայն բուժվում են, այլև ակտիվ մշակութային կյանքով են ապրում: Զինվորի տանը նաև մշակութային ծրագրեր են իրականացվում: Մշակութային առաջին նախագծով տղաները հանդես եկան ապրիլին, երբ պրոթեզավորված ոտքերով քոչարի պարեցին: Իսկ օրերս սպորտային պարերի՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը ներկայացան «Կյանք ու կռիվ »նախագծով:
Տղաներն ապրեցնում են…