Ասեց՝ դե լավ, պա, ես գնացի։ Իջավ մի երկու բառ հետը խոսացի, համբուրվեցինք ու գնաց․ ճանաչենք քառօրյա պատերազմի մասնակից հայ սպային

Խոսքը հայ սպա, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանի մասին է։

Պատկեր:Արգիշտի Գաբոյան.jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Արգիշտի Գաբոյանը ծնվել է 1991 թվականին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում։

Սովորել է տեղի դպրոցում։

2008 թվականից սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որն ավարտելուց հետո, ստանալով լեյտենանտի կոչում, զինվորական ծառայության է անցել ԼՂՀ-ի Մատաղիսի գնդի Թալիշի առաջին գումարտակում, որպես դասակի հրամանատար։ 

2014 թվականանին ստացել է ավագ լեյտենանտի կոչում և նշանակվել առաջին գումարտակի երրորդ հրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնում։

Արգիշտիի հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, պայմանագրային սպա է, ով մասնակցել է Արցախյան պատերազմին և քառօրյա պատերազմին։

Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով:

Արգիշտին ապրիլյան առաջին օրերից անհետ կորած էր: Ամենաուշը ճանաչվել ու հայկական կողմին է հանձնվել հենց նրա մարմինը:

Արգիշտիի հորեղբայրը «Հայկական ժամանակ» օրաթերթին հայտնել է․ «Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է»։ Հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանել է, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Գաբոյանը նշել է նաև, որ Արգիշտիի մարմնի վրա հրազենային վնասվածք կա։ «Հիմա շտապօգնության մեքենայով Երևան կբերեն, դատաբժշկական փորձաքննություն կարվի, կպարզվի, թե մահն ինչից է վրա հասել»,- ասել է Սեյրան Գաբոյանը

Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է անցել Թալիշում:

Հայրը՝ Արծվիկ Գաբոյանը, ազատամարտիկ է, մասնակցել է Արցախյան պատերազմին, այժմ էլ պայմանագրային զինծառայող է: Մանկուց Արգիշտին հոր հետ պարբերաբար Արցախ է գնացել, նրա մարտական ընկերների հետ շփվել: Արգիշտիի մայրը հարցազրույցներից մեկում պատմել է, որ այդ այցերից մեկի ժամանակ հանդիպել է սպարապետ Վազգեն Սարգսյանին, զրուցել հետը ու այդ օրվանից մեծ համակրանք տածել Սպարապետի նկատմամբ:

Նվիրյալները․ Արգիշտի Գաբոյան - Հանրային հեռուստաընկերություն

Ծնողների խոսքերով՝ Արգիշտին հավաքել էր Վազգեն Սարգսյանի նկարները, ամեն ինչ պատրաստել էր, որ մայիսի 9-ին զորամասում բացեր Սպարապետին նվիրված անկյուն…այսօր այդ նկարներն ու նյութերը պահվում են Արգիշտիի սենյակում: