Աշխարհի խոշորագույն հայ բուսաբանը․ ո՞վ է Արմեն Թախտաջյանը

Արմեն Թախտաջյանը ծնվել է 1910 թվականին Արցախում՝ Շուշի քաղաքում։ 1928 թվականին դպրոցն ավարտելուց հետո մեկնում է Լենինգրադ և դառնում է տեղի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ազատ ունկնդիր։ Ապա սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։
Նրա առաջին աշխատանքը եղել է «Հայաստանի բուսաբանական-աշխարհագրական ուրվագիծը»։ Դարձել է Հայկական աշխարհագրական ընկերության առաջին նախագահը։
1971 թվականին նա գնաց Խաղաղօվկիանոսյան ծովային արշավախմբի։ Արմենը անձամբ ուսումնասիրել է այն, ինչը համարվում էր «20-րդ դարի բուսաբանական սենսացիան»՝ Ֆիջիական այլասերումը։ Խորհրդային գիտնականների համար դա յուրահատուկ փորձ էր։ 1973 թվականին դարձել է Համամիութենական բուսաբանական ընկերության նախագահ։

Այն, ինչի համար Թախտաջյանը ստացել է միջազգային ճանաչում, դա ծաղկաբույսերի ֆիլոգենետիկ դասակարգման համակարգն է, այսպես կոչված, Թախտաջյան համակարգ։ Սա ամենահաջող և հայտնի դասակարգման համակարգերից է, որի հիման վրա կազմվել են բազմաթիվ երկրների ֆլորիստիկական ամփոփագրեր, գրվել դասագրքեր, ստեղծվել բուսաբանական ցուցահանդեսներ։ Մի շարք կարծիքների համաձայն՝ Թախտաջյանի համակարգը ամենահաջող դասակարգման համակարգն է։

Լրատվամիջոցներում նրան անվանում են «Բուսական աշխարհի քաղաքացի»։ Նրա համակարգի ամենավերջին տարբերակը լույս տեսավ 2009 թվականին՝ իր կյանքի 99-րդ տարում։

Արմենը արժանացել է մի շարք պարգևների ու մրցանակների, որոնցից են ԽՍՀՄ պետական մրցանակը, «Անձնվեր աշխատանքի համար» «Ոսկե» մեդալը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանը և այլն։