Այս թուրքը Հունգարիայում թաքցնում էր ՀԱՅԿԱԿԱՆ հնագույն արտեֆակտները. ի՞նչ է գտնվել նրա մեքենայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

2016-ի փետրվարին հունգարական ոստիկանությունը հրապարակել էր նյութեր հնագույն արտեֆակտների մաքսանենգության մասին, որոնք թուրք վարորդի կողմից բերվել էին Լիտվա:

Արտեֆակտների թվում են եղել հին շումերական, պարսկական, ասորական, ինչպես նաև Վանի թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանի հայկական առարկաներ։ Մ.թ.ա 900 թվականով թվագրված արտեֆակտները ներառում էին սաղավարտ, փոքրիկ Զանգակներ և ձի, որոնք, հավանաբար, պեղվել են Վանի թագավորության բարձրաստիճան զինվորական սպայի գերեզմանից:

Մաքսանենգ արտեֆակտները հայտնաբերվել են անցյալ տարի Թուրքիայի քաղաքացու կողմից կառավարվող բեռնատարի պլանային զննության ժամանակ։ Հաղորդվում է, որ հետաքննությունն ավարտվել է, և թուրք վարորդին մեղադրանք է առաջադրվել գողության և մաքսանենգության համար:

Վանի թագավորության ժամանակաշրջանը Հայաստանի երկաթե դարն էր։ Հինավուրց պետությունը հայտնի է հնագույն արվեստի իր ակնառու նմուշներով։ Իր փառքի գագաթնակետին՝ Վանի թագավորությունը խորը մշակութային ազդեցություն է ունեցել իր հարևանների վրա՝ հասնելով Ասիա և Եվրոպա։