Ավետիսյաններ. Ցեղասպանությունից մազապուրծ եղած ընտանիք, որ, ապրելով Թուրքիայում, ստիպված է լռել ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ. պե՛տք է կարդալ այս պատմությունը

Արևմտյան Հայաստնում՝ Մուշի Օղունք գյուզում ապրում էր մի բազմաչարչար հայկական ընտանիք՝ Ավետիսյանները: Մի խաղաղ ու ծաղկող ընտանիք, որտեղ ապրել են` Մխթարը, կինը` Լուսիկը, որդիները` Մադաթը, Արտեմը, Մկրտիչը, Հարութը, դուստերը` Մարիամը, Սաթենիկը, Ֆրիդան։ Սակայն լուսավոր ընտանիքի ճակատագիրը կորսվում է Ցեղասպանության ժամանակ:

1915թ-ին Ֆրիդան արդեն ամուսնացած է եղել Նոր գյուղում, որի հետագա ճակատագիրը անհայտ է մնացել։ Արտեմը,որպես զինվորական ծառայել է թուրքական բանակում մինչև 1915թ.:

Թվինք գյուղի քուրդ աղաներից մեկը ընտանիքի դուստերից մեկին՝ Սաթենիկին, առևանգում է ու պահում իր տանը: Աղջիկը պիտի հասունանար ու դառնար քրդի կանանցից մեկը:

Մի գիշեր խուժանի բանակը հարձակվում է Օղունք գյուղի վրա: Նրանք դաժանաբար կոտորում են մեծին ու մանուկին: Փոքրիկներին հավաքում ու տանում են Մուշ քաղաքի միջով հոսող գետի հունով դեպի վեր, այդ խմբի մեջ են լինում Մխիթարի երեք զավակները` Մարիամը, Մկրտիչը, Հարութը։

Քանի որ գիշեր է լինում ,Մարիամը աննկատ ետ է մնում խմբից և թաքնվում մի մեծ քարի տակ,այնուհետև լսում կրակոցները և հասկանում,որ այնտեղ բոլոր երեխաներին սպանել են,նաև իր եղբայրներին։

Արևածագին դուրս է գալիս,որպեսզի գնա,ինքն էլ չգիտի թե ուր,և հանդիպում է մի քուրդ կնոջ, որն էլ դառնում իր խնամակալը և պահում է նրան տասնմեկ տարի։ Այնուհետև տասնյոթ տարեկանում ամուսնանում է Նորշեն գյուղում ապրող մի քրդի հետ,սակայն,վեց տարիվա ամուսնական կյանքում զավակներ չի ունենում և բաժանվում է։ Երկրորդ անգամ ամուսնանում է քրդացած հայի հետ և ունենում զավակներ` երկու տղա, մեկ աղջիկ։

Նրա թոռները այժմ ապրում են Թուրքիայի Բուրսա քաղաքում,իմանալով ,որ իրենց մեծերը հայ են,իրենք` հայի գենի կրողը։