Երբևէ լսե՞լ եք Ծավի կամ Բասութաջուր գետի մասին

Ծավ կամ Բասութաջուրը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի և Արցախի մեջտեղում՝ հոսում է 40 կմ, որից 25-ը՝ Հայաստանում, 15-ը՝ Արցախում։

Սյունիքի և Արցախի սահմանին թափվում է Շիկահող գետը, որից հետո գետն Արցախում կոչվում է Բասութաջուր։ Գետի վրա կա մոտ 15 մետր բարձրությամբ փոքրիկ ջրվեժ։

Գետի հովտում աճում է Կովկասի միակ սոսիի պուրակը։ Ցավսկայա պուրակը ԱՊՀ երկրների տարածքում ամենախոշոր սոսիների պուրակն է համարվում։ Պուրակի տարածքը կազմում է 120 հա ։