Ինչպե՞ս Վազգեն Առաջինն ու մարշալ Բաղրամյանը հետ վերադարձրին հայ ֆուտբոլիստին

Թերևս չկա մեկ այլ հայ ֆուտբոլիստ, որի կյանքում տեղի ունեցած դեպքերն այդքան դրական ու լավատեսական լինեն։

1960 թվականին Հովիվյանը դեռ երիտասարդ էր` 22 տարեկան, և նրան պետք է բանակ զորակոչեին։ Բայց անհավանական խաղացողի հնարավոր հեռանկարներ ունեցող այդ երիտասարդին, փորձում էին իրենց մոտ տանել բարձրագույն լիգայի մի շարք թիմեր, բայց  նա գերադասում էր։

 Երևանում մնալ։ Մոսկվայի ԲԿՄԱ-ն իրավունք ուներ հենց բանակ զորակոչվելու պատրվակով ցանկացած ֆուտբոլիստի հրավիրել իր մոտ հրամանի կարգով։ Այդպես էլ եղավ Հովիվյանի հետ։ Նա ԽՍՀՄ ՊՆ-ից  ԲԿՄԱ  ֆուտբոլային ակումբ ներկայանալու հեռագիր ստացավ։

Հուսահատությունից Հովիվյանն ու իր ընկերները մտածեցին ծեծկռտուք կամ խուլիգանական կեղծ հարձակում կազմակերպել, որպեսզի ոստիկանությունը ձերբակալի ֆուտբոլիստին գոնե 15 օրով։ Բայց ամեն ինչ հնարավոր եղավ գլուխ բերել առանց կռվի ու խուլիգանության։ Հովիվյանի ընկերներից մեկը ոստիկանությանը բողոքեց «խուլիգան-մարզիկից»։

Ասում են` Հովիվյանը չկարողացավ սպասել մինչև ոստիկաններն իրեն գտնեն ու բերման ենթարկեն և անձամբ ներկայացավ «մեղայականով»։ Ոստիկաններն ապշեցին Հովիվյանին տեսնելով և կտրականապես հրաժարվեցին հավատալ դիմումը ներկայացնողին։ Իսկ նրանք տիպված եղան ոստիկանությանը պատմել ողջ ճշմարտությունը և խնդրել, որ ձևակերպեն ֆուտբոլիստի ձերբակալումը, ոստիկանները զայրացան և որևէ կերպ չհամաձայնեցին աջակցել։ Ոչինչ անել հնարավոր չէր, Սարգիսը մեկնեց Մոսկվա` ԲԿՄԱ։

Իսկ այդ ընթացքում Երևանում բողոքի ալիք բարձրացավ։ Այն ժամանակ բանակայիններին մարզում էր հայտնի Կոնստանտին Բեսկովը։ Երևանի «Արարատի» հարձակվող Սարգիս Հովիվյանին բանակային թիմ ուղարկելուց հետո կրքերը թեժացան՝ սկսվեցին ցույցեր։

Այնուհետև դեպքերը զարգացան։ Երևանում նրա երկրպագուները խանգարում էին ԲԿՄԱ-ի մարզումներին, ընդ որում` մարզումները խափանում էին բավական ինքնաբուխ, ստեղծարար ձևով` սպասում էին մարզումների մեկնարկին, դուրս գալիս դաշտ, վերցնում Հովիվյանին և ձեռքերի վրա կենտրոն տանում կամ յուօրինակ պատվո պտտույտ էին կատարում մարզադաշտով։ Դե էլ ինչ մարզում այսքանից հետո։

Այնուհետև երկրպագուների մեծ ամբոխը մոտեցավ հյուրանոցին, որտեղ հանգրվանել էր Մոսկվայի ակումբը, և հանրության ներկայացուցիչները հարց հղեցին Հովիվյանին, թե ցանկանում է արդյո՞ք նա մնալ ԲԿՄԱ-ում, թե ուզում է Երևան վերադառնալ։ Հովիվյանը պատասխանեց, որ վերադառնալ է ուզում։ Ամբոխն անմիջապես շրջվեց և կազմակերպված կերպով ու միահամուռ ուղղվեց դեպի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի շենքը։ Ճանապարհին ոչ ոք ցուցափեղկեր չէր կոտրում, խուլիգանություն չէր անում և չէր բղավում, այդ մարդիկ խաղաղ նպատակ էին հետապնդում։

Մեկ տարի անց Հովիվյանը Երևան վերադարձավ։ «Ազատագրման գործողություններին» մասնակցեցին ԿԿ առաջին քարտուղար Զարոբյանը, Վազգեն Առաջին կաթողիկոսը, իսկ Մոսկվայում հսկա երկրի ռազմամարզական ղեկավարության ուղղությամբ գրոհեց անվախ մարշալ Բաղրամյանը։