Հայտնի ճանապարհորդի գրքում գտնվել է ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ նկարները. ի՞նչ տեսք ուներ Երևանը մինչև երկրաշարժը
Ֆրանսիացի վաճառական և ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնյեն վեց անգամ այցելել է Արևելք, մասնավորապես, Թուրքիա, Պարսկաստան և Հնդկաստան՝ 1631 և 1668 թվականների միջեւ:
1676 թվականին նրա գրառումները հրապարակվել են Ֆրանսիայում «6 ճանապարհորդություն» երկհատոր աշխատության մեջ (Les Six Voyages de Jean-Baptiste Tavernier)։
Տավերնյեն իր առաջին ճանապարհորդությունն է կատարել դեպի արևելք՝ մոտավորապես 1631-1633 թվականներին։ Նա այցելեց Երևան, Պարսկաստանի մի մասը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Ձեձ ենք ներկայացնում ճանապարհորդի գրքից երկու հատված, որոնցից մեկի վրա պատկերված է Երևանի մակետը, իսկ մյուսի վրա՝ քաղաքի ընդհանուր տեսքը։ 1679 թվականին ուժեղ երկրաշարժի հետևանքով տուժել է Երևանի մեծ մասը, ուստի Տավերնիեի գրությունները պատմական մեծ նշանակություն ունեն։




Նկարի վրա կտեսնեք երևանյան շինությունների լատիներեն անվանումները և համապատասխան բացատրությունները ֆրանսերենով։ Աջից պատկերված է Երևանի բերդը՝ իր բոլոր շինություններով (այսօր այդ տարածքում է գտնվում հայկական կոնյակ արտադրող Նոյի գործարանը), ինչպես նաև Հրազդան գետի վրա գտնվող Կարմիր կամուրջը (այժմ կիսաքանդ)։
Գրությունից ձախ՝ թաղամասերն ու Երևանի փողոցները։ Աստաֆյան (այժմ Աբովյան) փողոցներից մեկը Տավերնիեն անվանել է «հայ քրիստոնյաներով բնակեցված տարածք»։ Քարտեզի վերին ձախ անկյունում երկու հայկական եկեղեցի կա։ Դրանք Երևանի ամենահին եկեղեցիներն են՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցին և Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին (ավերվել է 1930 թվականին։ Այժմ նրա տեղում «Մոսկվա» կինոթատրոնն է):
Երևանի հնագույն թաղամասերից մեկը՝ Ձորագյուղը, լավ է երևում նկարի վրա։ Նա գտնվում էր Հրազդանի ձախ ափին, որտեղ այժմ գտնվում է Սուրբ Սարգիս եկեղեցին ։ Ձորագյուղում ժամանակին եղել է մեծ վանական համալիր, որի մեջ մտնում էին Սուրբ Սարգիս, Սուրբ Գևորգ և Սուրբ Հակոբ եկեղեցիները ։