Հենց այս եկեղեցում է Սերգեյ Փարաջանովը նկարահանել է «Նռան գույնի» որոշ տեսարաններ․ գիտե՞ք՝ ինչ եկեղեցու մասին է խոսքը և ո՞ր իշխանուհին է այն կառուցել
Խոսքը Ախթալայի վանական համալիրի մասին է, որը գտնվում է:

Ախթալայի վանական համալիրը գտնվում է Ախթալայի բարձրադիր թերակղզիաձև հարթակի վրա: Եկեղեցական համալիրը երեք կողմից եզերված է ժայռապատ խոր ձորերով, մի կողմից՝ հարակցում է սարահարթին: Այն շրջապատված է եղել շրջագծի մեծ մասն ընդգրկող, այժմ էլ գոյություն ունեցող բրգավոր բարձրաբերձ պարսպապատերով: Դրանք օրգանապես ներդաշնակում են միջավայրին՝ կազմելով նրա անքակտելի բաղադրիչը:
Աղթալայի վանական համալիրը, որը հայտնի է նաև Պղնձավանք անունով, կառուցվել է 1188թվականին Կյուրիկյան Կյուրիկե 3-րդ թագավորի դուստր Մարիամի կողմից:
Կառույցն իր մեջ ներդաշնակորեն կրում է հայկական, բյուզանդական ու վրացական ճարտարապետության տարրերը:
Գլխավոր եկեղեցին՝ Սբ. Աստվածածինը, կառուցվել է ամիրսպասալար Իվանե Զաքարյանի կողմից 13-րդ դարի առաջին քառորդում: Այն իր հորինվածքով գմբեթավոր բազիլիկ տիպից սերված տարբերակ է, որտեղ գմբեթակիր զույգ մույթերը համատեղված են խորանի եզրային մասերի հետ: Հայ ճարտարապետությունը հարուստ է նման հորինվածքի հուշարձաններով: Եկեղեցին հռչակված է իր առաջնակարգ և բարձրարվեստ որմնանկարներով, որոնցով ծածկված են պատերը, մույթերը, կամարատակերը:

Դրանք բնութագրվում են պատկերագրական կատարելությամբ, թեմատիկայի հարստությամբ և երանգների բազմազանությամբ: Իրենց գունային լուծումներով որմնանկարները բյուզանդական են, սակայն թեմաները զուտ հայկական են: Հուշարձանախմբում են գտնվում նաև միանավ եկեղեցին, Սբ Գևորգ եկեղեցին, զույգ եկեղեցիները: Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21-ը։
Ախթալայի վանական համալիրում է հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը նկարահանել վրաստանաբնակ հայ տաղանդաշատ աշուղ-բանաստեղծ Սայաթ Նովային նվիրված իր աշխարհահռչակ, բազմաթիվ մրցանակների արժանացած «Նռան գույնը» ֆիլմի որոշ տեսարաններ։