Հերթական վանդալիզմը թուրքերի կողմից․ այս անգամ քանդում են հայկական գերեզմանները

Վանի Տուշպա շրջանի հայակական գերեզմանոցը ենթարկվել է վանդալիզմի թուրքերի կողմից։ Քալեքիքի շրջանը, որը հայտնի է նաև Լեզք անունով, հայկական շրջան է եղել մինչև 1915 թվականի ցեղասպանությունը։

2011 թվականին Վանի երկրաշարժից հետո այդ տարածքում բնակելի համալիրներ են կառուցվել։ Համաձայն տեղեկությունների, մի քանի օր առաջ մի մարդ, որը հանդիսանում է հողատեր, գերեզմանաքարերն ու ոսկորները բուլդոզերով կոտրել է :

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Վանի պատգամավոր Մուրատ Սարըսաչն այս մասին խորհրդարանում հարց է բարձրացրել։ Պատգամավորը նշել է , որ նման դեպքեր Վանում բավականին հաճախ են լինում, ինչը վկայում է այն մասին, որ անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում պատմական վանքերը, եկեղեցիներն ու գերեզմանատները պահպանելու համար։

«Գանձերի որսի և գործադիր իշխանության անփութության հետևանքով վնասվել են Վանի և շրջակայքի պատմամշակութային կառույցները»,- նշել է պատգամավորը։

Բացի այդ, պատգամավորը հարցրել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային, թե արդյոք հետաքննություն է սկսվել միջադեպի առնչությամբ և ինչու իշխանությունները չեն պաշտպանել հայկական գերեզմանոցները, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգությունը։