Լսել եք Նյու Յորքը զարդարող Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան մայր տաճարի մասին․ այն տեսնել է պետք (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Նյու Յորքի փողոցներից մեկը զարդարում է Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան մայր տաճարը։
Եկեղեցու նախագիծը հայ ճարտարապետական գործիչների միջոցով մշակելու մասին թեմի ցանկությանը ընդառաջեց Վեհափառ Հայրապետը, ով հարմար համարեց Ռ. Իսրայելյանին հանձնարարել այդ դժվարին ու պատասխանատու պատվերի կատարումը:


Իսրայելյանն իր հերթին նախագծերի 6 տարբերակ էներկայացրել Վեհափառին և Մայր Աթոռին առընթեր ճարտարապետներին։
Շինարարությունը վերահսկեց և կոնստրուկտիվ հաշվարկներ իրականացրեց ճարտարապետ Էդուարդ Ութուճյանը։
Օծման հանդիսավոր արարողությունը Վեհափառ Հայրապետը կատարեց 1968 թվականի Ապրիլի 28-ին:

Ի դեպ, սուրբ Վարդանը Հյուսիսային Ամերիկայում Հայ առաքելական եկեղեցու առաջին տաճարն է։

Հայ առաքելական եկեղեցու Արևելյան թեմը կազմավորվել էր 1898-ին՝ համաձայն Խրիմյան Հայրիկի հրովարտակի: Բայց թեմի գլխավոր եկեղեցին, որ գտնվում է Մանհեթեն թաղամասում՝ Empire State Building-ի մոտակայքում, կառուցվեց միայն 1968-ին: Եկեղեցին գտնվում է Երկրորդ պողոտայի ու 34-րդ փողոցի խաչմերուկներում: Տաճարն օծել է Ծայրագույն պատրիարք, Նորին սուրբ օծություն ամենայն հայող կաթողիկոս Վազգեն Ա-ն: Գավիթի կամարները նկարազարդված են Սուրբ Վարդանի կյանքից դրվագներով, որոնք կրկնօրինակում են ներկայիս Թուրքիայում գտնվող Վանա լճի Ախթամար կղզու հայկական եկեղեցու պատկերները: Տաճարի գլխավոր զարդը մեծ որմնանկարն է, որտեղ Վարդան Սպարապետը օրհնություն է ստանում Հովսեփ կաթողիկոսից: 2009-ի գարնանը Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի ներկայությամբ տեղի ունեցավ հայկական տաճարի նոր բրոնզե դարպասների բացման արարողությունը: