Ինչպե՞ս էին ցեղասպանության տարիներին փրկում հայ մանուկներին։ «Մեկ հայ, մեկ ոսկի» շարժումը գլխավորում էր Անդրանիկը

XX դարի սկզբին Հայոց ցեղասպանության տարիներին Դեր Զորի անապատում  տանջահար էին արվել ու սպանվել հազարավոր հայ երեխաներ։ Նրանք, ովքեր որբացան ծնողների մահվան կամ բռնագաղթի պատճառով, գերի ընկան քրդերի և թուրքերի մոտ։

Հայ երեխաներին ստիպում էին կատարել ամենածանր աշխատանքը տներում կամ խնամել անասուններին, երեխաներին քիչ էին կերակրում և անընդհատ հալածում էին։ Եթե քրդերի և թուրքերի ձեռքն էին ընկնում հայ մանուկները, նրանք որդեգրում էին նրանց և թաքցնում էթնիկ պատկանելությունը։

Հայ քաղաքական գործիչներն ու մտավորականները, նման իրավիճակի վտանգավոր լինելը գիտակցելով, որոշեցին փրկել գերի ընկած հայ երեխաներին և ռազմավարական ծրագիր մշակեցին, որը համառոտ ներկայացրին «Մեկ հայ, մեկ ոսկի» բանաձևով։

Որբերի փրկության ծրագիրը գլխավորեցին XIX  դարի վերջի հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Անդրանիկ Օզանյանն ու մեծն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Օսմանյան կայսրության ողջ տարածքով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Օզանյանը յուրաքանչյուր հայի համար մեկ ոսկի է վճարում։ Քրդերն ու թուրքերը հոժարակամ վաճառում էին գերեվարված հայերին, երբեմն նույնիսկ փորձում օգտվել իրավիճակից և փոխանակել իրենց երեխաներին ոսկե մետաղադրամի դիմաց։

Մի անգամ քրդական գյուղում հերթական «գործարքի» ժամանակ 5 տարեկան շիկահեր աղջկա են բերել, աղջիկն ընդհանրապես հայերեն չէր խոսում։ Սակայն երբ սկսեցին պատմել աստվածաշնչյան մի պատմություն, նա խաչակնքվեց հայ քրիստոնյայի պես։ Այդ ժամանակ Անդրանիկը հրամայեց վերցնել նաև նրան։

Տարիքով ավելի փոքր երեխաները սկսում էին լացել, երբ լսում էին հայկական օրորոցայինները, կամ երգում էին միասին. այդպես հայերը հասկանում էին, որ իրենցն են, յուրային են և նրանց վերցնում էին։

Նույնիսկ ամենաագահ ու ժլատ հայերն էին իրենց միջոցները նվիրաբերում այս ծրագրի համար, քանի որ բոլորը գիտակցում էին, թե որքան կարևոր է փրկել ազգի ապագան։ Ավելի ուշ արդեն փրկված երեխաները հայտնվում էին Հայաստանի և արտերկրի մանկատներում և որբանոցներում։

Պետք է ասել, որ 10-ը սփյուռքահայից յուրաքանչյուր 8-րդը Ցեղասպանությունից փրկվածների սերունդ է։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում պատմում են տատիկների, պապիկների փրկության պատմությունը և հիշատակում «Մեկ հայ, մեկ ոսկի» ծրագիրը։