Նա առաջիններից էր, որ դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ․ ճանաչենք Հայաստանի ազգային հերոս Մ․ Գորգիսյանին
Հայ քաղաքական գործիչ, հրապարակախոս, Հայսատանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում։

Հերոսն առաջիններից էր, ով դուրս եկավ պայքարի Խորհրդային միության դեմ։
1984 թվականին Մովսեսն ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Նույն թվականին նկարահանվել է Արման Մանարյանի և Հենրիկ Մարգարյանի «Ոսկին և հողը» ֆիլմում։ Ֆիլմում նա մարմնավորում էր Սանթուրի կերպարը։

1986-1987 թվականներին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում։
1987 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ էր։
Նա նաև առաջինն էր, ով 1988 թվականի մայիսի 28-ին Հայաստանի դրոշը ծածանեց Ազատության հրապարակում։ Նրա կողմից ստեղծվեց «Անկախության բանակ» ջոկատը, որը դարձավ ապագա ազգային բանակի հիմքը։
Ցավոք, 1990 թվականին հերոսը զոհվեց Երասխի պաշտպանության ժամանակ։
Մահվանից 6 տարի անց սեպտեմբերի 20-ին Մովսես Գորգիսյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման։ Հերոսը թաղված է Ծիծեռնակաբերդում։

Ի դեպ, Գորգիսյանի կիսանդրին գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում։
Քանդակագործն է Հայկ Թոքմաջյանը։