Պատերազմից 1 տարի և 3 ամիս հետո գտնվել են տավուշցի անհայտ կորած ՀԵՐՈՍ զինվորները

ruben poghosyan

Արցախյան 44-օրյա պատերազմից 1 տարի և 3 ամիս հետո գտնվել են անհայտ կորած զինվորներ: Հերոս տղաները համալրել են անմահների գունդը:

Տղաներից մեկը Ռուբեն Պողոսյանն է, ով Բերդ քաղաքից էր: Նա շատ համեստ, քաղաքում աչքի ընկնող ու յուրահատուկ ընտանիքից էր: Ռուբենը երիտասարդ ծնողների միակ արու զավակն էր:

Ռուբենը դպրոցական տարիներից աչքի էր ընկնում պայծառ, գրավիչ ժպիտով, դրական էներգիայով, ընդգծված հարգանքով յուրաքանչյուր մարդու նկատմամբ։ Բնավորության մեջ առանձնացած բացառիկ նրբանկատություն կար շրջապատող աշխարհի նկատմամբ՝ ժառանգած արվեստագետ, տաղանդավոր մայրիկից։

vahe papyan

Մյուս հերոս զինվորը Վահե Պապյանն է Մովսես գյուղից։

Վահեն բացառիկ ընկերասեր, մարդասեր, հայրենասեր կերպար ուներ, տակավին երիտասարդ, բայց ամբողջությամբ գիտակցում էր զինվորական ծառայության ամբողջ լրջությունը, բոլորը պատմում են, որ բանակի նվիրյալ է եղել։

Հավերժ փառք ձեզ մեր խղճի, պատվի մարտիկներ։ Մեր ամեն խաղաղ օրվա, մեր ամեն առավոտի համար շնորհակալ ենք Ձեզ։

Թող ձեր հոգին ու մարմինը ճշմարիտ խաղաղություն ու հանգստություն գտնեն Աստծո ու մայր հողի գրկում։