Սարյանի ու Մանթաշովի հանդիպումը ճակատագրական դարձավ ՄԵԾԱՆՈՒՆ ՆԿԱՐՉԻ համար. մի դիմանկարի անհավանական պատմությունը
Յոզոֆ Մանթշովը՝ Ալեքսանդր Մանթաշովի որդին, մի օր հանդիպում է Մարտիրոս Սարյանին ու խնդրում նկարել իր դիմանկարը:
Այդ օրերին Սարյանը դրամի կարիք ուներ ու առաջարկը նրա համար հենց ճիշտ ժամանակին եղավ:
Պայմանավորված օրը Սարյանը գնում է Մանթաշովի մոտ։ Ծառայի ուղեկցությամբ մտնում է ներս , տեսնում է երիտասարդը քնած է․ վաղ առավոտյան վերադարձել էր գիշերային խրախճանքից ու քուն մտել։
Մանթաշովն արթնանում է մեծ դժվարությամբ և քիչ անց երևում ընդունարանում՝ քնաթաթախ աչքերով, մի գունագեղ պարսկական խալաթի մեջ փաթաթված։ Ներողություն է խնդրում նկարչից՝ այդ վիճակով ընդունելու համար և ասում, որ շատ շուտ կզգեստափոխվի։

Սարյանը խնդրում է Մանթաշովին մնալ խալաթի մեջ, որոշում է հենց այդպես էլ նկարել նրան:
«Այնքան ուժեղ էր տպավորությունը, կերպարն այնքան սուր մխվեց գլխումս, որ կարող էի նկարել առանց նրա ներկայության։
Երբ վերջացրի նկարը, նայեց և ոչինչ չասաց։ Այդպես էլ չհասկացա՝ հավանե՞ց, թե՞ չէ։ Սակայն նկարն ինձ դուր եկավ»։
Մանթաշովը ներողոթյուն խնդրեց ու գնաց՝ չգիտես՝ ուր:
Քիչ անց վերադարձավ ու սեղանին դրեց մի ծրար՝ասելով, որ դա նկարչի աշխատանքի արդյունքն է:
Դիմանկարի վճարը հազար ռուբլի էր։ Սակայն երբ Սարյանը հաշվում է, այտեղ պայմանավորված գումարի կեսն էր:

Սարյանը վերցնում է միայն հազարը , իսկ մնացածը թողնում է սեղանին։
Յոզեֆ Մանթաշովը խնդրում է վերցնել ամբողջ գումարը։ Սարյանն, առանց մի վայրկյան մտածելու, կտրուկ հրաժարվում է, վերցնում իր գումարը, շնորհակալություն հայտնում և հեռանում:
- Նկարիչը հետագայում մտաբերում է.
— 1926 թ․կառավարությունն ինձ ուղարկեց Փարիզ: 1928 թ․ այնտեղ բացվեց իմ անհատական ցուցահանդեսը։
Մի օր ինձ մոտեցավ բավական վատ հագնված մի մարդ։
-Չե՞ք ճանաչում,-հարցրեց;
-Ո´չ,-պատասխանեցի։ Աչքերը ծանոթ էին, բայց տեղը չբերի, թե ով կարող էր լինել։
-Մանթաշյանն եմ, Յոզեֆը,-հանգիստ ասաց նա։-Ինձ նկարել եք , պատերազմի ժամանակ էր, հիշեցի՞ք։
Իսկապես նա էր , շատ էր փոխվել։ Տխուր հայացքը դարձրեց պատին կախված նկարներին և ասաց․
— Շատ ուրախ եմ Ձեր հաջողության համար;
Մոտեցավ , նայեց մի քանի նկար մոտիկից, մի ուրիշը՝ հեռվից , մեկն՝ ավելի ուշադրությամբ , մյուսը՝ թեթևակի , ապա մոտեցավ ինձ ու ասաց․
—Ի῀նչ լավ կլիներ , եթե այն ժամանակ , երբ ինձ նկարում էիք , հպարտություն չանեիք և չհրաժարվեիք իմ առաջարկած ավել գումարից, – մի պահ կանգ առավ , հետո շարունակեց .
-Այդ դեպքում հիմա իրավունք կունենայի , բարոյական իրավունք ,իմ այս թշվառ վիճակում աջակցություն խնդրել Ձեզնից ։
Եվ չսպասելով պատասխանի՝ գլուխը կախ շրջվեց ու հուսահատ քայլելով դիմեց դեպի դուռը։