Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը հայ էր․ ճանաչենք հայազգի կոմպոզիտրին
Խոսքը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ղեկավար Հովհաննես Չեքիջյանի մասին է, ով ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 23-ին Ստամբուլում։
Խորհրդային երգչախմբային դիրիժորը սովորել է Վիեննայի Մխիթարյան դպրոցի՝ Կոստանդնուպոլսի մասնաճյուղում, այնուհետեև Saint Michel ֆրանսիական քոլեջում։
Սովորել է նաև Ստամբուլի կոնսերվատորիայում, այնուհետեև Վիեննայի ուսումնարանի Ստամբուլի մասնաճյուղում։
1951-1953 Փարիզի «Ecole normale de Musique» սովորել է կոնսերվատորիայում՝ աշակերտելով Ժոն Ֆուրնեին, Սովորել է նաև քիմիայի ինստիտուտում, որտեղ ստացել է ինժեներ-քիմիկոսի որակավորում։
1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի կոնսերվատորիայի ասպիրանտ։
1946-1960 թվականներին (1951-1954 ընդմիջմամբ) Ստամբուլի պետական երգչախմբի գլխավոր դիրիժորի տեղակալն էր, միաժամանակ 1958-1961 թվականներին եղել է Ստամբուլի օպերայի երաժշտական ղեկավարը։
Չեքիջյանը Հայաստանում է սկսած 1961 թվականից։ Հենց այդ այդ թվականից էլ եղել է ՀԽՍՀ պետական ակադեմիական երգչախմբի գլխավոր դիրիժորը։ Նրա ղեկավարությամբ կոլեկտիվը մեծ վարպետությամբ կատարել է դասական և ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ։
Նա ԽՍՀՄ խոշորագույն նվագախմբերի հետ ղեկավարել է նաև սիմֆոնիկ համերգներ։ Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։ Հեղինակ է երաժշտական ստեղծագործությունների, այդ թվում և «Գարնանային անուրջներ», «Տոնական ձոն» վոկալ-սիմֆոնիկ պոեմների։
1973-1977 թվականներին դասավանդել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1975 թվականից Երևանի կոնսերվատորիայում, իսկ 1982 թվականից կոնսերվատորիայում պրոֆեսոր է։