Սուրբ հացը, որ փրկեց ԱՐԱՄ ԱՐՔԱՅԻ կյանքը. ինչպե՞ս ՀԱՅԿԱԿԱՆ ԼԱՎԱՇԸ դարձավ ՙՙհայոց հացերի արքան՚՚

Ըստ ավանդության` հին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, որը կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին:

Թագավորը պահանջեց, որ Արամը 10 օր պիտի մնա անոթի՝ առանց ուտելիքի ու ջրի, իսկ 11-րդ օրը մրցի իր հետ: Նետաձգության փորձությունն էլ կորոշեր թագավորի ճակատագիրը: Եթե հաղթեր՝ մեծեմեծ նվերներով ու ընծաներով հետ կվերադառնար իր երկիր: Հակառակ դեքում՝ նա խայտառակ պարտություն կկրեր:

Արամի հայկական հզոր ոգին չէր վախենում ու նա համաձայնում է բոլոր պահանջներին: Հաջորդ օրը արքան պահանջում է միայն, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը:

Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված:

Այն ժամանակ հայկական լավաշի մասին ոչ ոք չգիտեր: Էլ ոնց կարող էր ասորիների մտքով անցնել, որ զենք մեջ կարող է հաց լինել:

Արամը ստացավ իր զրահը, բայց ասաց, որ սա չի իր ամենագեղեցիկ լանջապանակը, պահանջեց մեկ ուրիշը, և ասորի բանբերները 9 օր շարունակ գնում-գալիս էին` առանց իմանալու, որ իրենց բերած լանջապանակներով ամեն օր մի նրբաթերթ հայկական հաց են հասցնում Արամ արքային:

Վերադարձավ ու հրովարտակ արձակեց, որ այսուհետ Հայաստանում հաստ ու բազմաձև հացերի փոխարեն լավաշ թխեն: Այդ ժամանակներից ի վեր լավաշը դարձավ հայոց հացերի արքան: