Թագուհու կյանքն այս հայի ձեռքում է․ ո՞վ է նա

Լորդ Դարզին կամ Արա Դարզին վիրաբույժ է՝ ազգությամբ հայ։ Նա գաղթականների ընտանիքից է և բարձր է գնահատում հայկական արժեքները։ Որպես հայ ազգի արժանի ներկայացուցչ՝ լորդերի պալատի միակ հայ անդամը ընտանիքում՝ տան անդամների հետ խոսում է հայերեն։

Ծագումով Էրզրումցի հայը երկար տարիներ ապրել է Դուբլինում, ապա տեղափոխվել Մեծ Բրիտանիա։

Կարևոր է նշելը նաև այն փաստը, որ 2009 թվականից լորդ Դարզին դարձել է Նորին Գերազանցություն Եղիսաբեթ Երկրորդի Գաղտնի խորհրդի անդամ: Ասում են՝ Դարզին զբաղվում է նաև թագուհու առողջական հարցերով և տեղեկացված է նրա առողջական վիճակից։ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Դարզիին շնորհել է նաև Բրիտանական Թագավորության ասպետի կոչում՝ դարձնելով նրան Լորդերի պալատի անդամ։

Լորդ Դարզին անչափ խելացի անձնավորություն է, ով իր գիտելիքների ու փորձի միջոցով հասել է մեծ պաշտոնների։ Սակայն նաև շշուկներ կան այն մասին, որ այս պաշտոններն նա հասել է, քանի որ թագուհու կյանքն է նրա ձեռքերում և միայն նրա նշանակումներով է պայմանավորված Եղիսաբեթ Երկրորդի երկարակեցությունը։