«Տարօրինակ էր այդ թշնամի Վարդանը, ում ուժի մասին լեգենդներ էին պտտվում». ինչու՞ էր ապշած ադրբեջանցի կինը և ի՞նչ էր արել հերոս Վարդանը

Ձմեռ է՝ փետրվար ամիսը, երբ ՀԱՅԵՐԸ վերցրին Խոջալուն։ Ադրբեջանցի մայրեր իրենց նորածինները ձեռքներին փախան անտառ։ Վարդանը հասկացավ, որ նման ցուրտ եղանակների պայմաններում, այն էլ սոված, նրանք երկար չեն դիմանա: Նա գնաց անտառ, գտավ նրանց, դուրս բերեց ու սկսեց հոգ տանել նրանց մասին:

Առաջին հերթին նա մտածում էր երեխաների մասին: Նա բացեց խտացրած կաթը, խառնեց ջրով, լցրեց շշերի մեջ, ծծակ գտավ և սկսեց կերակրել փոքրերին։ Այնուհետև նա պատռեց վերմակները և բաժանեց մայրերին, որպեսզի նրանք ծածկեն իրենց առանց այն էլ սառած ոտքերը: Նա շատ էր անհանգստանում կանանց համար, հանկարծ չզրկվեն ոտքերից ցրտահարության պատճառով:

Վարդանի ընկերներն ինչ-որ պահի անգամ նեղացան՝ ուտելիքը առանց այն էլ քիչ էր, իսկ Վարդանը կերակրում էր ադրբեջանցի գերիներին, թշնամի կոչվածին։

Այնուհետև Վարդանը ավտոբուսով կանանց և երեխաներին տարավ անվտանգ վայր, որպեսզի նրանք կարողանան վերամիավորվել իրենց մարդկանց հետ։ Սակայն ադրբեջանցի կինը կրակեց Վարդանի վրա, որից հետո սպանվեց մեր զինվորներից մեկի կողմից, և այդքանից հետո Վարդանը բղավեց. «Նա կին է, չկրակես նրա վրա»:

Today is Vardan Stepanyan's (Dushman Vardan) birthday ‹ ARTSAKH NEWS

Վարդանը շոկոլադով օծեց արտասվող սոված երեխայի շրթունքները, որից հետո մոր համար վիտամիններ պարունակող տուփ գտավ և ասաց. «Կեր, որ կարողանաս երեխայիդ կաթ տալ»: Կնոջ դեմքին զարմանքի արտահայտություն կար, բայց հետո նա ժպտաց։ Նա չէր կարող հավատալ իր աչքերին: Տարօրինակ էր այդ թշնամի Վարդանը, ում ուժի մասին լեգենդներ էին պտտվում։ Նա վերաբերվում էր ադրբեջանցի կանանց եղբոր պես:

«Փոքրիկին դաստիարակիր և արժանի մարդ դարձրու, այնպես, որ նա մեզ վրա չհարձակվի, հակառակ դեպքում իմ որդին կկռվի նրա դեմ և պարտության կմատնի: Մի փորձեք գրավել մեր երկիրը, մեր հողերը, այն տրված է մեզ ԱՍՏԾՈ կողմից»,- ասաց Վարդանը:

Վարդանը արդեն ուզում էր հեռանալ, բայց հանկարծ այդ ընտանիքի ավագ պապը կանչեց նրան. «Որդիս, որդիս…»:

Ծերունին խնդրեց Վարդանին իջնել իր հետ նկուղ՝ նվերի համար: Նա իր զենքը տվեց Վարդանին ու ասաց.
«Որդիս, քո մարդկայնությունը գալիս է Աստծուց, ճշմարտությունը քո կողմն է։ Այս զենքով նրանք ցանկանում են գրավել ձեր հողերը, ձեր հայրենիքը, ուստի սա տալիս եմ քեզ, պաշտպանիր քո հողերը»: