Ինչո՞ւ են քահանային «Տեր հայր» անվանում

Տիրոջ ու հոր մասին յուրաքանչյուրս ունենք մեր պատկերացումներն ու սահմանումները։ Ո՞վ է Տերը և ո՞վ է հայրը։ Առաջին հարցին մեծ մասամբ պատասխանում ենք «Աստված», իսկ երկրորդը երկու պատասխան ունի։ Առաջնը մեր կենսաբանական հայրն է, ում շնորհվ կյանք ենք ստացել, իսկ երկրորդը մեր Երկնավոր հայրն է՝ կրկին Աստված, ում կամքով էլ ստացել ենք մեր կյանքը։

Սակայն ինչո՞ւ ենք քահանաներին այդպես անվանում՝ «Տեր հայր»։

Սխալված չենք լինի, եթե մեկ անգամ էլ փաստենք այն, որ Աստված  է մեր Տերն ու մեր Երկնավոր Հայրը: Քան որ հայր կոչում ենք նաև մեր ծնողին, նշենք նաև, որ քահանան, ով Աստծո սպասավորն է, կենցաղային լեզվով ասած նաև «ներկայացուցիչը» երկրի, աշխարհի վրա, նաև հանդիսանում է հոգևոր հայր։ Հավատացյալ ժողովուրդը համարվում է նրա հոգեզավակը, ում նա հոգ է տանում հայրաբար։

Քահանան երբեք ու երբեք չ կարող կատարել մեր խնդրանքները, լսել մեր աղոթքները, խոսքն այս մասն չէ, այս դերը միայն ու միայն Տեր Աստծունն է։ Սակայն նա կրթում է մեզ, դաստիարակում քրիստոնեաբար և մեր կողքին լինում մեր կյանքի կարևոր պահերին։ Ուստի ամփոփելով նշենք՝ քահանային «Տեր հայր» ենք ասում, քանի որ նա հոգևոր հայր է և տեր է կանգնում իր հոգևոր հոտին և Աստծուց ստացած իշխանությամբ և ծառայում ու առաջնորդում է իր հավատացյալ հոտին: