Բարեհոգի հայը, ով ԽՍՀՄ-ի Հանրային գրադարանի տնօրենն էր

Հայ պալատական տոհմի ներկայացուցիչ Իվան Դելյանովն անթիվ–անհամար բաներ է արել` և՛ բարի, և՛ չար, և՛ անհասկանալի։ Գեներալ-մայոր Դավիթ Դելյանովը, որը XVIII դարից անցել է ռուսական ծառայության, ամուսնացել է Մարիայի` կայսերական պալատի ոսկերիչ Իվան Լազարովի ազգականուհու հետ։

 1818թ-ի վերջին ծնվում է նրանց որդի Իվանը։ Նման ընտանիքի երեխան «դատապարտված» էր բարձրագույն կրթություն ստանալու։ Ծնողներն ընտրել են տնային ուսուցումը` հումանիտար առարկաների և լեզուների թեքումով։ 18 տարեկանում Իվանն անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և բոլորովին չվերացած լատիներեն էր խոսում։

Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորելն ավելացրեց իրավագետին անհրաժեշտ գիտելիքները։ Երեք տարի անց նրան նշանակեցին Հանրային գրադարանի տնօրեն։

1867թ-ին հատուկ հրահանգ է տրվել գրադարան տանել ստեղծագործությունների մեկական նմուշ, որոնք դատարանի և գրաքննության կողմից դատապարտվել են ոչնչացման։ Գրադարանի նոր կանոնադրությունում ասվել է, որ այն «բաց է բոլոր ցանկացողների պարապմունքների համար»։

1881թ-ի մարտի 1-ին սպանվել է կայսր Ալեքսանդր 2-րդը, և դա հանգեցրել է Ռուսաստանի ներքաղաքական ընթացքի կտրուկ փոփոխության դեպի պահպանողականությունը և հետադիմությունը։

Եվ ահա 1887թ-ին Դելյանովի անմիջական մասնակցությամբ հրատարակվել է «շրջաբերական խոհարարուհիների երեխաների մասին», որի համաձայն արգելվել է վարժարաններ ընդունել «կառապանների, լվացարարուհիների, մանր խանութպանների երեխաներին»։ Դրանից մեկ տարի առաջ կանանց համար փակվել են Բարձրագույն կուրսերը։ Հետագայում դրանք կրկին բացվել են, բայց արդեն բոլորովին այլ ուսումնական ծրագրով։

Իվան Դելյանովն անձնական հարուստ գրադարանի գրքերը կտակել է Պետերբուրգի համալսարանին և վարժարանին, իսկ հազվագյուտ գրքերը` Հանրային գրադարանին և Մոսկվայի Ռումյանցևսկայա թանգարանին։ «Բարի և հաճելի» մարդուն թաղել են Պետերբուրգի հայկական գերեզմանատանը։