Թուրք պրոֆեսորը կոչ է անում իր ազգին ներողություն խնդրել հայերից
Տարիներ առաջ, երբ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց, ցեղասպանագիտության ոլորտում մասնագիտացած թուրք պրոֆեսորը կոչ արեց իր ազգն ներողություն խնդրել հայերից։
Իր հարցազրույցներից մեկոււմ պրոֆեսոր Բասկին Օրանը, ով ուսումնասիրություններ է անցկացրել Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունների վերաբերյալ, դատապարտել է կառավարության քաղաքականությունը։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանությունները թաքցնում են իրական փաստերը։
Պրոֆեսորը նույնիսկ փոխհատուցման խնդիր է բարձրացրել։ «Քանի դեռ թուրքական պետությունը ջայլամի քաղաքականություն է վարում, միջազգային հանրության կողմից ճնշումները կավելանան»,- ասել է Օրանը։
Մեկնաբանելով «ցեղասպանություն» բառի օգտագործումը՝ որպես ողբերգական իրադարձությունների վերաբերյալ պատշաճ ձևակերպում, Օրանը նշել է․ «Թուրքիան պետք է շտապ հայտարարություն տարածի՝ կատարվածի համար ներողություն խնդրելու համար»։
Դե ինչ, գուցե դեռ կա՞ն մարդիկ այդ երկրում, ովքեր սթափ են մտածում։