Թուրքիայի հավաքականի հայ ֆուտբոլիստը՝ Կարպիս Իստամբուլյան

Կարպիս Իստամբուլյանը ծնվել է 1927 թվականին Ստամբուլում։ Նրա հայրը հայտնի դարբին էր, և այդ պատճառով էլ ավելի ուշ թուրք լրագրողներն ու երկրպագուները ֆուտբոլիստին տվել են հոր մասնագիտությամբ «դարբին Կարբիս» մականունը։

Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Կադիրգասպոր» ակումբում, որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։ Այնուհետև եղել է մեծ լիգայի «Վեֆա» ակումբը։ Այս թիմում յոթ մրցաշրջանների ընթացքում Իստամբուլյանը ընդհանուր առմամբ անցկացրել է 90 հանդիպում՝ դառնալով 52 գոլի հեղինակ։ Ֆուտբոլային կարիերայի ավարտին հանդես է եկել հայկական «Թաքսիմ» և «Շիշլի» թիմերում։

Կարպիսը դարձավ առաջին հայ ֆուտբոլիստը, ով կրել է այս երկրի ազգային հավաքականի մարզաշապիկը, որի կազմում անցկացրել է հինգ հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։