Քչերին է հայտնի, որ Բակունցի «Ալպիական Մանուշակ» պատմվածքը հենց այս կնոջ համար է գրվել

Քչերին է հայտնի Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի իրական հերոսուհու պատմությունը։ Մինչ շատերը մտածում էին, որ այն նվիրված է Չարենցի կնոջը` Արփենիկի հիշատակին, մի առիթով Բակունցը խոստովանել է, որ իրականում դա գրվել էր բոլորովին այլ կնոջ համար: Նույնիսկ պատմվածքում տողեր կային, որոնք գաղտնազերծում էին Բակունցի սրտի գաղտնիքը: Եվ այդ ճակատագրական կնոջ անունն էր Ժենյա Գյուզալյան: 
Ժամանակակիցները պատմում են, որ Ժենյան միջին հասակի, բարեկազմ, փոքր ինչ սրված դիմագծերով աղջիկ էր: Հագնվում էր շատ ճաշակով: Բակունցը Ժենյային առաջին անգամ տեսել է Հանրային գրադարանում: Դա 1926 թվականին էր:

bakunc

Մեկ տարի էր, ինչ աղջիկը Թբիլիսիից տեղափոխվել էր Երևան և ընդունվել համալսարանի պատմագրության ֆակուլտետը: Շուտով նրանց ծանոթությունը վերածվում է մտերմության` պարուրված անթաքույց համակրանքով:
1937 թվականին Ակսել Բակունցի ողբերգական մահը խորապես ցնցեց կնոջը: Սակայն նա դեռ չգիտեր, թե ինչ ճակատագիր էր նախատեսված իր համար:
Ժենյա Գյուզալյանին ձերբակալեցին 1939 թ. սեպտեմբերի 15-ին: Նրան մեղադրանք ներկայացվեց հակապետական, հակահեղափոխական գործունեության համար: Ժենյան դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ասում են, որ նա մահացել է բանտում, 1941 թվականի աշնանը: Բակունցի «ալպիական» սերը ընդամենը 38 տարեկան էր։