«Ես պատրաստ եմ իմ հոգին տալ, միայն թե կինս ծառա չդառնա». ովքե՞ր են ՀԱՅ տղամարդու նվիրվածության և ՀԱՅ կնոջ հավատարմության իսկական կերպարները

Հայերը միշտ էլ բարձր են գնահատել հայ կանանց և պատրաստ են եղել նրանց համար զոհաբերել ամեն բան։ Նման խորը հարգանքի վառ օրինակ է Հայոց թագավոր Տիգրան Երվանդունու (Մ.թ.ա 560 — 535թթ.) և նրա կնոջ պատմությունը։

Տարբեր պատմական փաստեր վկայում են այն մասին, որ Տիգրանը Կյուրոս Մեծի՝ Աքեմենյանների կայսրության հիմնադրի (Մ.թ.ա 600-530 թթ.) մերձավոր դաշնակիցն էր։ Մի անգամ հանուն հայերի ազատության Տիգրանը խախտեց իր խոստումը, որի համար Կյուրոսը դատապարտեց նրան և գերեվարեց նրա կնոջը՝ Արմենուհուն (Մովսես Խորենացին նրան Զարուհի էր անվանում)։ Այս պատմական շրջանը մանրամասն նկարագրված է Քսենոֆոնտի արձանագրություններում.

Երբ Կյուրոսը հարցրեց Տիգրանին, թե որքան է պատրաստ տալ կնոջը ազատ արձակելու համար, հայոց թագավորը պատասխանեց.

«Ես պատրաստ եմ իմ հոգին տալ, միայն թե կինս ծառա չդառնա»:

Կյուրոս Մեծը հայտնի էր իր ազնվությամբ։ Եվ այս անգամ նույնպես նա հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ազատ արձակեց Տիգրան Երվանդունունու կնոջը՝ մյուս գերիների հետ միասին և նրանց հրավիրեց իր խնջույքին։

Ճանապարհին ազատագրված մարդիկ գովաբանում էին Աքեմենյան թագավորի առատաձեռնությունը, և այդ պահին Տիգրանը հարցրեց իր կնոջը.

«Ասացեք, Դուք է՞լ եք գեղեցիկ համարում Կյուրոս Մեծին»:

«Աստված ինքը վկա էր, որ ես նրան չեմ նայել»:

«Իսկ ու՞մ էիք նայում», — հարցրեց Տիգրանը։

«Ես նայում էի մի մարդու, ով պատրաստ էր զոհաբերել իր հոգին հանուն ինձ, որպեսզի երբեք ծառա չդառնամ», — պատասխանեց Արմենուհին:

Այս պատմությունը խորը իմաստ ունի և ցույց է տալիս, որ հայ տղամարդիկ պատրաստ են ամեն ինչ տալ իրենց իմաստուն և հավատարիմ կանանց պաշտպանելու համար։ Մյուս կողմից, դա նաև պատմում է այն մասին, թե ինչպես ազնվականության հավասարները կարողացան արժանավայել գնահատել միմյանց։