«Եթե հայ լինեի, դրանից չէի ամաչի»․ Ադրբեջանցի գրող, ով իր ստեղծագործությունում անդրադարձել է նաև Լուսիկ Ագուլեցուն

Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին իր «Քարե երազները» վեպում պատմում է իր ծննդավայրի մասի, որը մեզ հայտնի է Ագուլիս անվամբ: Դա տեղանվան հայկական անունն է, սակայն ջարդերից հետո այն մնաց թշնամու տարածքում ու ստացավ Այլիս անվանումը։

Կռահելի է, որ թե՛ Լուսիկ Ագուլեցին, թե՛ Աքրամ Այլիսլին ծագում են նույն վայրից։

Այլիսլին պատմում է մի փոքրիկ աղջկա մասին, ում անունը Լուսիկ էր։ Գրքում նշված է, որ աղջկը Երևանից արձակուրդներին գալիս էր Ագուլիս՝ Հայկանուշ տատի մոտ։ Նա նկարչուհի էր ու օրերով չէր հեռանում եկեղեցու շրջակայքից՝ նկարում էր անդադար։

«Քարե երազներ» գրքի գլխավոր հերոսները Բաքվում բնակվող ագուլիսցի ադրբեջանցիներ են, դեպքերը կատարվում են 1980-ականների վերջերին, երբ Սումգայիթում և Բաքվում տեղի էին ունենում հայկական ջարդերը: Հենց այդ պատճառով էլ գիրքն աղմուկ բարձրացրեց Ադրբեջանում, իսկ գրողը ենթարկվեց սուր քննադատության։ Իլհամ Ալիևի հրամանով նա  զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից, այրվեցին նրա իրերը, գրքերը։ Ադրբեջանում կարծում էին անգամ, թե նա հայ է։

Սակայն անգամ զրկանքներց հետո Այլիսլին ասել է․ «Եթե ես հայ լինեի, ապա դրա մասին վաղուց բոլորն իմացած կլինեին: Ես անձամբ դրանից չէի ամաչի»: