Հայ գիտնական ամուսիններն, ովքեր ապրեցին ու մահացան միասին

Խոսքը ռուսաստանաբնակ գիտնականներ՝ պրոֆեսորներ Միշիկ Ղազարյանի ու Արփիկ Հասրաթյան մասին է։ Հայ ժողովուրդը նրանցով հպարտանում է ոչ միայն որպես անվանի գիտնականներ, այլ նաև օրինակելի ընտանիք ստեղծած հայորդիներ։

Միշիկ Ղազարյանն ու Արփիկ Հասրաթյանն ամուսնացած են եղել 45 տարի։ Նրանց կյանքի ընթացքում սերն է  եղել ուղեկիցը, և ապրել են իրենց կյանքը երկու գիտնականները՝ լի սիրով ու հոգատարությամբ։

Գիտնականները գործուղվել են Մոսկվա, վարել գիտական գործունեություն, ունեցել երեխաներ։

Միշիկ Ղազարյանը շարունակեց իր գիտական գործունեությունը, իսկ Արփիկ Հասրաթյանը շարունակեց խնամել զավակներին, ապա նաև թոռնիկներին։

Այս սիրո պատմության մեջ հետաքրքիրը և միաժամանակ չափազանց տխուրն այն է, որ գիտնականները միասին հիվանդացան և մահացան միասին՝ օրերի տարբերությամբ։ Արփիկ Հասրաթյանը մահացավ մարտի 27-ին, իսկ Միշիկ Ղազարյանը` ապրիլի 6-ին՝ 69 և 72 տարեկան հասակում։