Ինչպե՞ս Հայկական կոնյակն անհետացավ Գագարինի տիեզերանավից

Գագարինի հետ սպիրտի փոխարեն հայկական կոնյակ էին ուղարկել, որպեսզի հարկ եղած դեպքում կոնյակով շփումներ անի

Երբ Յուրի Գագարինը վայրէջք կատարեց Սարատովի մարզում, զինվորականներից մեկը հայտնաբերեց, որ ինչ-որ մեկը տիեզերագնացի նստարանի տակից թռցրել է հայկական կոնյակը, պատմում է Լև Դանիլկինն ։

Նրա կարծիքով` կոնյակը գողացել է արտադրողա-կարգավարական ծառայության սերժանտը և չի վերադարձրել մի պարզ պատճառով` խմել է ամբողջ շիշը։

Օդաչու Նիկոլայ Կամանինի հիշելով` հայկական կոնյակը տիեզերանավում էր հայտնվել, որովհետև Գագարինն անձեռնմխելի վթարային պահուստում շփումների համար նախատեսված սպիրտի պակաս էր նկատել և առաջարկել էր սպիրտ վերցնել։

Բժիշկները մտածել, մտածել էին ու հրաժարվել Գագարինի գաղափարից` բացատրելով, որ սպիրտի գոլորշին կարող է տիեզերագնացի թունավորման կամ հրդեհի բռնկման պատճառ դառնալ։

«Դե, ուրեմն կոնյակ։ Այն գազեր չի պարունակում և հրդեհի պատճառ չի կարող դառնալ», — ժպտացել է Գագարինը, և հայկական կոնյակը հայտնվել է տիեզերանավում։

Կոնյակն անկշռության պայմաններում փորձարկել է Իվան Կասյանը։ Նրա խոսքով` վարժանքների ժամանակ ինքը մի քանի անգամ կոնյակ է խմել և համոզվել, որ համը պահպանվում է, տհաճ զգացողություններ չկան։ «Անկշռության պայմաններում կոնյակի համն ու հոտը շատ հաճելի էր», — հիշում է Կասյանը։