Հենց այս հայի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը. ո՞ր ազգային հերոսն է նկարում

Նկարում ազգային հերոս, ազգային-ազատագրական շարժման հերոս Վիտյա Այվազյանն է, ով ծնվել է 1955 թվականի դեկտեմբերի 31-ին Սպանդարյան գյուղում։

Իմ ամբողջ դժբախտությունն այն է, որ երկու որդիներս էլ հայի ձեռքով գնացին,  ցավում եմ շատ. վրեժս այլ ազգից պետք է հանեի»

Վիտյան ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկական մաթեմատիկայի ֆակուլտետը (1977)։ Նույն թվականից աշխատել է Հայշինբանկում, «Սիրիուս» գործարանում, ապա «Լույս» արտադրական և «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումներում։

1979-1981 թթ. ծառայել է ԽՍՀՄ ԶՈւ-ում։

1983-1988 թվականներին Երևանի էլեկտրալամպերի գործարանի հատուկ նախագծային բյուրոյում եղել է ինժեներ-նախագծող, ինժեներ-տեխնոլոգ։

1983 թվականից հեռակա սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետում։ 1988 թվականին աշխատել է «Լազուր» արտադրական միավորումում, ուր կազմակերպել և ղեկավարել է «Ղարաբաղ» կոմիտեն։

1989 թվականից ՀՀՇ անդամ էր և նույն թվականի հունվարի 7-ին ակտիվ քաղաքական և ազգային-ազատագրական պայքարի կոչերի համար ձերբակալվել է և շուրջ մեկ ամիս պահվել Նուբարաշենի բանտում։ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ Նւյն թվականի օգոստոսի 29-ին Գեղազնիկ Միքայելյանի հետ սպանվել է ՀՀՇ կուսակցության անդամների կողմից և սադրանք հրահրելու նպատակով տեղափոխվել Երևանում գտնվող ՀԱԲ շտաբի մոտ։
Վիտյա Այվազյանի մասին է նկարահանվել Ա. Աբովյանի «Երկու կրակոց» տեսաֆիլմը։

Հետմահու՝ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ ազգային հերոսի կոչման։ Վիտյա Այվազյանը թաղված է Երևանի Քաղաքային պանթեոնում։
Ի դեպ, Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի դպրոցը կրում է նրա անունը։