Պատերազմի օրը Բագրատը տանը ասել էր՝ գնում է ընկերոջ տուն ու հետ գա

Տղաներից շատերն էին պատերազմի հենց առաջին օրը կամավորագրվում ու սպասում, որպեսզի իրենց հերթը հասնի ու գնանան իրենց ընկերների մոտ։ Բայց մինչ կհասներ նրանց հերթը, շատերը պարզապես խմբեր էին ձևավորում ու մեկնում Արցախ։  Բագրատը էն մարդկանցից էր, ով լսելով պատերազմի մասին միանգամից հավաքել էր իրերը թաքուն տեղափոխել ընկերոջ տուն ու սպասել իր հերթին։ 

zinvor

Պատերազմի երրորդ օրը , երբ հասկանում է, որ գուցե իրեն շատ ուշ հերթ հասնի, ընկերների հետ որոշում են գիշերով ճանապարհը ընկնել։ Տանեցիներին տանից դուրս գալուց առաջ ասել էր, գնում եմ ընկերոջս տուն ու հետ գամ։ Տանը ոչինչ չէին կասկածե, որովհետև Բագրատը տանից դուրս գալուց իր հետ ոչ մի բան չէր վերցրել։ Գիշերը հինգ ընկերներով ճանապարհ էին ընկել։

Հասել էին Գորիս ու անօդաչու թռչող սարքը հարվածել էր նրանց մեքենային։ Ընկերներից երկուսը տեղում էին մահացել, երեքին տեղափոխել էին Գորիսի հիվանդանոց, այնուհետև Երևան։ Բագրատի կյանքը փրկել հնարավոր չէր եղել։ Ծնողների հավատը չէր գալիս, ոնց տղան իրենց առանց հաջող ասելու գնաց հավերժության ճանապարհով։