«Ինձ չի անհանգստացնում ոչ Թուրքիայի, ոչ էլ Ադրբեջանի արձագանքը». Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ամերիկացի պրոդյուսերը թուրքերի մասին
Դերասան և պրոդյուսեր Դին Քեյնը Երևանում՝ 2018 թվականի մարտին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջանի արձագանքը:
Երբ Քեյնը իր հայտնի գործընկեր Մոնթել Ուիլյամսի հետ կիսվեց Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու իր գաղափարով, վերջինս հարց տվեց. «Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը»:
Ի պատասխան Քեյնը ասել է, որ 22 տարվա փորձ ունեցող զինծառայողը, ով իրեն զինվորական պատմաբան է համարում, ոչինչ չգիտի ցեղասպանության մասին, ապա ուրիշներից էլ դա սպասել պետք չէ:
Հատկանշական է, որ ուսանողական տարիներին Քեյնը նույն կերպ է արձագանքել իր հայ ընկերոջ հարցին։
Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն աշխարհին պատմելու համար Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը նկարահանել են «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմ: Ֆիլմում ներկայացված են պատմական փաստեր, ցեղասպանությունը վերապրած մարդկանց պատմություններ, ինչպես նաև փորձագետների դիտարկումներ:

Ինչպես ասել է Ուիլյամսը, Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է հանգեցնել պատմության կրկնությանը։ Ֆիլմի ստեղծողների նպատակն է հասնել ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև ազդել մարդկության դեմ այդ հանցագործության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի վրա: Ինչպես նշում են ֆիլմի հեղինակները, չճանաչված ցեղասպանությունը Ցեղասպանության շարունակությունն է:
«Ժխտման Ճարտարապետներ» — ի աշխատանքներն ընթացել են 4-5 տարի։ Նկարահանումներին մասնակցել է ավելի քան 400 մարդ։ Հեղինակները խոստովանում են, որ մարքեթինգային արշավի և պրեմիերայի կազմակերպման ընթացքում իրենք բախվել են թուրքական ուժեղ ճնշմանը։ Նկարահանումներին մասնակցողներից շատերը ցանկացել են անանուն մնալ, ինչը կարող էր կապված լինել հետապնդումներից վախի հետ։
Ինչ վերաբերում է հեղինակներին, ապա նրանք չեն վախենում Թուրքիայի և Ադրբեջանի սև ցուցակներից։ Նրանք նաև հայտարարել են, որ իրենց մոտ չկա ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն այցելել այդ երկրներ:
2018 թվականի մարտին Երևանում տեղի ունեցավ «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի հայաստանյան փակ պրեմիերան, որը համախմբել էր Հայաստանի քաղաքական, մշակութային և գիտական շրջանակների, ինչպես նաև միջազգային կինովարձույթների ներկայացուցիչներին: